1in.am-
ՊՊԾ գնդում անցած տարի տեղի ունեցած դրամատիկ իրադարձությունները բացահայտեցին մի երևույթ ևս: Հայաստանում, դրական իմաստով, չկար որևէ հեղինակություն, որի խոսքը ազդեցիկ լիներ ներքաղաքական հակադրության մեջ ներքաշված իշխանությունների ու նրանց ընդդիմացող զինյալների համար (նույնիսկ բանակցությունները վարող Վիտալի Բալասանյանին կողմերն ընդունում էին մեծ վերապահումներով):
Չկար մի կերպար, որի խարիզման նրան օժտեր արբիտրի բնական կարգավիճակով` բառի քաղաքական, հանրային ընկալմամբ: Խոսքը չի վերաբերում միայն քաղաքական համակարգին` թեև, ցավոք, մեր հոգևոր առաջնորդների կամ մտավորակսնների խոսքն ու վարքագիծն էլ` վաղուց հանրային վստահություն չեն վայելում: Իհարկե, կայացած են համարվում այն պետությունները, որոնցում որոշիչ դեր ունեն ոչ թե անհատները, այլ` ինստիտուտներն ու օրենքները: Սակայն սա բնավ չի ենթադրում անհատի բնական հեղինակության, խարիզմայի անտեսում, որովհետև, ի վերջո, դրական կերպարները ոգեշնչման աղբյուր են հասարակության, դրա մոտիվացված ու հավակնոտ խմբերի համար:
Ինստիտուցիոնալիզացիան այլ դեր ու գործառույթ ունի. այն զսպում է անհատի, առաջնորդի հավակնությունները, քմահաճույքները, երբ դրանք մոտ են «կարմիր գիծը» հատելուն: Օրինակ, եթե չլիներ ԱՄՆ քաղաքական համակարգի կայացվածությունը, թրամփիզմի հետևանքերը շատ ավելի վտանգավոր ու անկանխատեսելի կլինեին:
Հայաստանում չենք կարող խոսել պետական ինստիտուտների կայացվածության կամ հեղինակության մասին: Ավելի շուտ հակառակը` դրանք ոչ թե հանրային ակնածանք, այլ հակադրություն, հակազդեցություն են ծնում: Մենք նաև օրենքի երկիր չենք` հազար անգամ քննարկված ու պարզաբանված հանգամանքների բերումով: Այս իրավիճակում` գուցե դրական կերպարների վարքագիծը նախադեպային ուժ ունենար, հետո կապիտալիզացվեր, դառնար վարքագծային կանոն հանրային, քաղաքական խմբերի համար: Բայց Հայաստանում հեղինակությունների, խոսքը` (բառի ռացիոնալ ընկալման մասին է), տոտալ ճգնաժամ է:
Խնդիրը լոկալացնենք ու դիտարկենք քաղաքական համակարգի մակարդակում: Բացակայում է մեկը, որի ներգրավմամբ, օրինակ, իշխանությունն ավելի կուժեղանա` արդյունավետ ու որակյալ գործունեության առումով, բացակայում է նաև այն իշխանավորը, որի հրաժարականը կծնի, ասենք, ռացիոնալ ֆորս-մաժորի հնարավորություն:
Ընդդիմադիր որևէ գործիչ սկզբունքորեն նոր գաղափար, իդեա չի կարող տալ` իշխանունության գալով, կամ ընդդիմությունն առանձնապես ճգնաժամ չի ապրի, եթե նույնիսկ առաջին նախագահի կալիբրի գործիչը վերջնականպես հեռանա քաղաքականությունից: Սա է օբյեկտիվ, նաև տխուր իրականությունը ու գուցե նաև այդ պատճառով` քաղաքականությունը, իշխանության ձևավորման հարցը դադարել են հասարակության համար առաջնային լինելուց:
Իհարկե, մեր հասարակության մեջ, մեր կողքին ապրում են չբացահսյտված հեղինակություններ, օրինակ` Ռուբեն Վարդանյանը: Բայց այդ եզակի մարդկանց հայացքը շատ է կտրված այսօրվա ճղճիմությունից և ուղղված է ապագային:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02