Արցախի պաշտպանության բանակն ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի զինամթերքի պակաս չի ունեցել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատար գեներալլեյտենանտ Լևոն Մնացականյանը:
«Մարտալրակազմը դիրքերում մի քանի անգամ ավելի է եղել, քան սահմանված է: Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք զինամթերքի պակաս չենք ունեցել: Ներկայումս սպառազինության տեսականու առումով ունենք աճ առաջնագծում: Այն համալրվել է տեխնիկապես ավելի արդիական և նոր միջոցներով»,-ասաց Մնացականյանը:
Արցախի ՊԲ-ն աշխատանք է կատարում դիրքերում ինքնահոս ջուր հասցնելու ուղղությամբ: Լևոն Մնացականյանի վստահեցմամբ՝ այժմ դիրքերում զինվորների լողանալու համար շաբաթը մեկ անգամ բարձրանում են մեքենաներ: «Ջուրն ինքնահոս հասցնելու համար խողովակները հասցրել ենք դիրքեր»,-ասաց Մնացականյանը:
ՊԲ հրամանատարը նաև նշեց, որ ներկայումս զորամասերում հնարավորություն են ստեղծում, որպեսզի սպաներն ինտերնետային կապի միջոցով, առանց գումար ծախելու շփվեն իրենց հարազատների և ծնողների հետ: «Դրանից բացի, տեսակապ ենք նաև ապահովելու, որն ավարտական փուլում է»,-հավելեց նա:
14:35
14:21
14:03
13:45
13:33
13:15
12:56
12:42
12:32
12:29
12:02
11:46
11:23
11:07
10:45
10:28
10:02
09:42
09:32
09:14
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34