Հայաստանի Հանրապետության նախագահի հանձնարարությամբ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը հանդիպում է ունեցել Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայի իրացման գործընթացում դեռևս դժգոհ մնացած քաղաքացիների հետ։
Ինչպես հաղորդում են Նախագահի վերահսկողական ծառայությունից, Հովսեփյանը շահառուներին մանրամասն իրազեկել է իրացման գործընթացի մանրամասները։
Հովհաննես Հովսեփյանը հանդիպման մասնակիցներին տեղեկացրել է, որ ՀՀ Նախագահից հանձնարարություն է ստացել ամենօրյա ռեժիմով վերահսկել, որպեսզի կառավարության համապատասխան գերատեսչություններն օր առաջ ավարտեն իրենց պարտավորությունների կատարումն այս ծրագրի ավարտման ուղղությամբ և վստահություն է հայտնել, որ քաղաքացիների բարձրացրած հարցերը մեկ ամսվա ընթացքում լուծում կստանան:
«Մասնավորապես, Ֆիրդուսի և Գլխավոր պողոտայում 2015 թվականի հոկտեմբեր ամսվա դրությամբ առկա էին 154 ժամկետանց պայմանագրեր, որոնցով առկա պարտավորությունները կազմում էին 13.440 ք.մ բնակարանների հատկացում՝ Երևանի գինու գործարանին հարող թաղամասում և Ֆիրդուսի թաղամասում կառուցվելիք շենքերից: Կառավարության օժանդակությամբ «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն 2015 թվականի տարեվերջին 154 ժամկետանց պայմանագրերից սպասարկել է 1.953 ք.մ բնակարանների հատկացման պարտավորություն` թվով 38 ընտանիքների նկատմամբ: Կառավարության օժանդակությամբ 2016 թվականի հունիսից սկսած «Սիթի Սենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն այլ կառուցապատողից փոխանակության հիմունքներով ձեռք բերեց բնակարաններ Երևանի քաղաքում տարբեր նորակառույց շենքերից:
Ձեռքբերված, ինչպես նաև «Գլենդել Հիլզի» խմբում առկա ավարտված շենքերի բնակարաններով, գտնվելու վայրերից ելնելով գործակիցներ կիրառելով, մինչ 01.06.2017 թվականը «ՍիթիՍենտր Դիվելոփմենթ» ՓԲԸ-ն սպասարկել է 8.065 ք.մ բնակարանների հատկացման պարտավորություն՝ 84 ընտանիքներինկատմամբ: Այս պահի դրությամբ 12 շահառուներգտնվում են բնակարանների ընտրության և պայմանագրերի կնքման գործընթացում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ 154 շահառուներից այսօր առկա են 20 չբավարարված շահառուներ, ովքեր դժգոհ են առաջարկվող շենքերի տեղակայման վայրերից, բնակարանների վերանորոգման վիճակից և հետագայում հատկացվելիք շենքերում գործող սպասարկման վճարներից՝ պահանջելով գումարային փոխհատուցումներ:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01