Այսօր ԱԺ-ն գումարել է արտահերթ նիստ կառավարության նախաձեռնությամբ: Նիստի օրակարգում են կառավարության կողմից առաջարկված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին և կից օրենքների փոփոխության մասին նախագիծ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերը:
Նշենք, որ կառավարությունն առաջարկում է արտահերթ նիստ 1,5 ժամ տևողությամբ 4 նիստ, ընդմիջման տևողությունը 30 րոպե: Կառավարությունը նաև առաջարկել է արտահերթ նիստին քննարկվող հարցերի քննարկման տևողություն, ըստ որի՝կոռուպցիայի կանխարգլեման հանձնաժողովի մասին և կից օրենքի փաթեթի առաջին քննարկման տևողությունը սահմանել 4 ժամ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին քննարկումները 90-ական րոպե, «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումները 2 ժամ տևողությամբ: Նիկոլ Փաշինյանն առաջարկեց հարցերի քննարկման տևողությունը պետք է սահմանել 5-ական ժամ: Փաշինյանի առաջարկին միացավ նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Բացարձակ անընդունելի է, որ ինչ մնացել է չմասնավորեցված, բյուջեն լցնելու համար անում եք դա, 1.5 ժամում ուզում եք սղացնեք, անցկացնեք: Սա շատ լուրջ խնդիր է, իսկ 90 րոպեն սահմանել ընդամենը գալըչկայի համար ու քննարկում եք կազմակերպել անընդունելի է»,- հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:
Նույնը վերաբերում է նաեւ համայնքների խոշորացման մասին օրինագծին: Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ շատերն են դեմ այդ խոշորացմանը: Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը հայտնեց, որ իրենք ի սկզբանե առաջարկել են 1.5 ժամ տևողությամբ քննարկում, բայց Կառավարությունը համաձայնել է Փաշինյանի առաջարկին եւ սահմանել 2 ժամ տևողություն: Այդ ժամկետը, ըստ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի, նույնպես անընդունելի է:
«Տպավորություն է ստեղծվում, որ խորհրդարանի փոքր խմբակցությունը խանգարում է Կառավարությանը: Ոչ մի քննարկում չի արվել՝ արդյոք համայնքների բնակիչները կողմ են այս խոշորացմանը, թե ոչ: Չի կարելի կոռուպցիայի մարմնի ստեղծման համար սահմանել 4 ժամ, իսկ մնացած նախագծերի համար ընդամենը 2 ժամ»,- ասաց Արտակ Զեյնալյանը:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հորդորեց պատգամավորներին բովանդակային քննարկումներ չանցկացնել եւ առաջարկեց Արա Բաբլոյանին առաջարկությունը դնել քվեարկության: Մինչեւ քվեարկության դնելը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն առաջարկեց 20 րոպե ընդմիջում հայտարարել՝ Կառավարության հետ ժամկետները հստակեցնելու համար:
Հայտարարվեց 20 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո որոշվեց, որ առաջին նախագիծը կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին քննարկման տևողությունը սահմանվեց համար 4 ժամ, հանրային ծառայությունները 60 րոպե, պետ գույքի մասնավորեցման 3,5 ժամ, և վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին քննարկման տրամադրել 3,5 ժամ:
Ելք դաշինքի ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քննարկման այս ժամանակացույցը իրենց համար ընդունելի է: Քվեարկության դրվեց արտահերթ նսիտի որոշման նախագիծը ընդունելու մասին հարցը: և ընդունվեց 82 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերկացությամբ:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56