Աշխատանքային այցով Հռոմում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հունիսի 6-ին հանդիպում է ունեցել տարբեր կուսակցություններ ներկայացնող իտալացի մի խումբ խորհրդարանականների հետ։
Զրույցի ընթացքում հանգամանալից քննարկում ծավալվեց երկու երկրների խորհրդարանական փոխգործակցության և դրա խթանման նպատակով ձեռնարկվող քայլերի շուրջ։
ԱԳՆ-ից հայտնում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձավ հայ-իտալական հարաբերությունների բազամադարյա պատմությանը՝ նշելով, որ Հայաստանի և Իտալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարիների ընթացքում երկու երկրների միջև հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայությունն են վերջին տարիներին տեղի ունեցած բարձր մակարդակի փոխայցելությունները:
Նախարար Նալբանդյանը գոհունակություն հայտնեց Հայաստան-Իտալիա միջկառավարական նիստի գումարման կապակցությամբ և հույս հայտնեց, որ դա գործուն շրջանակ կհանդիսանա հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում փոխգործակցության խորացման համար։
Նախարար Նալբանդյանը անդրադարձ կատարեց ապրիլի 2-ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրություններին` ընդգծելով, որ դրանք նշանավորվեցին միջազգային դիտորդների աննախադեպ մեծ թվով, որոնք փաստեցին, որ ընտրությունները լավ էին կազմակերպված, հարգվել են հիմնարար ազատությունները, և դրանց արդյունքներն արտացոլում են ժողովրդի կամքը:
Հայաստանի արտգործնախարարն ընդգծեց ընտրությունների կազմակերպման օժանդակության նպատակով Եվրոպական միության ցուցաբերած աջակցության կարևորությունը:
Էդվարդ Նալբանդյանը իտալացի խորհրդարանականներին ներկայացրեց Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ջանքերը՝ ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ հանգուցալուծման ուղղությամբ: Նա կարևորեց հաջորդ տարի ԵԱՀԿ-ում նախագահող Իտալիայի աջակցությունը Մինսկի խմբի համանախագահների ջանքերին։
Հանդիպմանն անդրադարձ արվեց մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի և Իտալիայի մոտեցումներին։
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44