ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պատրաստվում են Հայաստան այցի ընթացքում հստակեցնել իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Զախարովան նշել է, որ Հայաստան հունիսի 10-ին համանախագահների այցի ընթացքում նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում:
«Ավելի վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ հունիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կլինեն Հայաստանում, որտեղ նրանք հանդիպում կունենան երկրի նախագահի, արտգործնախարարի և պաշտպանության նախարարի հետ: Նրանք մտադիր են հստակեցնել հակամարտության գոտում իրավիճակը, նախատեսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ակտուալ հարցերի քննարկում, այդ թվում՝ հաշվի առնելով ապրիլի վերջին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի արտգործնախարարների հանդիպումը»,- ասել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Զախարովան հավելել է նաև, որ նախատեսվում է համանախագահների այցը Լեռնային Ղարաբաղ, իսկ մեկ շաբաթ անց՝ Բաքու: Տարածաշրջան այցի արդյունքներով հրապարակվելու է համապատասխան հայտարարություն:
«Նախատեսվում է նաև այցելություն Լեռնային Ղարաբաղ: Ռուսաստանը ներկայացնելու է հատուկ հանձնարարություններով դեսպան և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Իգոր Պոպովը, մեկ շաբաթ անց համանախագահների եռյակը պետք է թռչի Բաքու և, համաձայն ձևավորված պրակտիկայի, ԵԱՀԿ-ի կայքում կհրապարակվի համապատասխան հայտարարություն»,- ասել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02