Այսօր, հունիսի 8-ին մեկնարկեց «Արտ Ֆեստ 2017» երիտասարդական միջազգային փառատոնը։ Այն անցկացվում է արդեն 5-րդ անգամ և 2016 թվականից հանդիսանում է մշակութային հարթակ։ Հունիսի 8-19-ը մեր քաղաքը կապրի արվեստի տարբեր ճյուղերի աշխատանքներով: Փառատոնի հիմնադիր և նախագահ Էրիկ Բարսեղյանի խոսքով այս տարի փառատոնի մասնակցության ավելի քան 500 հայտ է ներկայացվել աշխարհի տարբեր անկյուններից։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, այս տարի փառատոնի մշակութային ուղղություններին (կինո, թատրոն, երգարվեստ, կերպարվեստ, դեկորատիվ-կիրառական արվեստ, հագուստի մոդելավորում) ավելացել է ևս մեկը. երիտասարդ ստեղծագործողներն իրենց ուժերը կարող են փորձել նաև գրականության մեջ (մասնավորապես՝ դրամատուրգիա և կինոսցենար):
Փառատոնի կազմակերպիչները որոշել են այս տարի մրցույթը նվիրել արձակագիր, սցենարիստ Ռուբեն Հովսեփյանի հիշատակին:
Ընդառաջ գնալով այդ որոշմանը՝ Ռուբեն Հովսեփյանի ընտանիքն էլ դրամական պարգև է նախատեսել այն 2 մասնակիցների համար, որոնց աշխատանքները լավագույնը կճանաչվեն «Դրամատուրգիա» և «Կինոսցենար» անվանակարգերում: Մրցանակակիրները կստանան 100.000-ական ՀՀ դրամի չափով պարգև:
«Արտ Ֆեստ 2017»-ի բացման արարողությունը տեղի կունենա այսօր՝ ժամը 18:00-ին, ԵԹԿՊԻ Ուսանողական թատրոնում՝ «Վենեսայդյան պատմություն» պարային ներկայացմամբ: Փառատոնի մեկնարկը կազդարարվի աշխարհահռչակ «Վենեսայդյան պատմություն» նոր, ժամանակակից բեմադրությամբ, հիփ-հոփ, ռոք, մոդեռն ջազ, փողոցային պարեր մոտոցիկլետներով պարային հնարքներ կատարող երիտասարդներ և բնականաբար Ռոմեոյի ու Ջուլիետի ողբերգական սիրո մոտիվներով սիրավեպ:
Փառատոնի մրցութային ծրագրի մասնակից թատերական ներկայացումների դիտումները մեկնարկել են դեռևս մարտ ամսի սկզբին: Այս և մրցւթային մյուս ծրագրերի արդյունքները և մրցանակակիրները կհայտարարվեն փառատոնի ավարտին:
Լրագրող՝ Էդգար Մադոյան
18:53
18:40
18:22
17:56
16:34
16:13
15:45
15:27
15:04
13:52
13:38
11:35
11:14
11:02
10:38
10:22
10:22
10:04
18:05
17:52
15:04 13.08.26
13:52 13.08.26
13:38 13.08.26
11:14 13.08.26
16:34 13.08.26
17:56 13.08.26
16:13 13.08.26
11:35 13.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02