Քաղաքականության մեջ մետամորֆոզների ենթարկվելը գուցե ո՛չ քաղաքականգիտական պոտենցյալ, ո՛չ կամային ու սկզբունքային որակներ չունեցող անձանց համար օրինաչափ է։ Արամ Սարգսյանը բնականաբար չունի այդ պոտենցյալը, ոչ էլ քաղաքական կամք է երբևէ դրսևորել, նա չի վայելում ժողովրդականություն և առավել ևս՝ հարգանք։ Հեռու չգնանք և հիշենք նրա վերջին գրանցած արդյունքը 500 ընտրողների կողմից, որը ինչպես մամուլում էր նշվում, նա ստացել էր եղբոր՝ Վազգեն Սարգսյանի «խաթեր»։ Հետևաբար Արամը, որը ամեն կերպ ուզում էր իր դերակատարումն ունենար մեր քաղաքական կյանքում, կամա թե ակամա անցնելու էր մետամորֆոզի մի երկար ու ձիգ ճանապարհ։ Հիմա, երբ նա արդեն վերջապես ունի մանդատ ու իշխանություն, նոր մետամորֆոզի է անցնում։ Այս անգամ թերևս այդ մետամորֆոզը ընդդիմության մեջ սեպ դառնալն է, որում իր գործառնական ուրույն դերակատարումն է ունենալու Արամ Սարգսյանը։ Նրա` արտաքուստ անմիտ, սակայն իրականում միտումնավոր արվող յուրաքանչյուր հայտարարոււթյուն ոչ միայն վնասում է իր իսկ ներկայացրած խմբակցության հեղինակությանը, այլև կարող է իր այսպես ասած՝ վնասակար հետևանքները ունենալ ընդդիմադիր ուժերի համագործակցության համար։ Քանի որ «Ծառուկյան» դաշինքը, այսպես շարունակվելու պարագայում, դժվար թե ցանկանա համագործակցել մի ուժի հետ, որի ներկայացուցիչները դեռ պահանջում էն, որ «Ծառուկյան» դաշինքն ապացուցի իր ընդդիմադիր լինելը։ Իր էժանագին շուները Արամ Սարգսյանը ԱԺ-ում էլ է շարունակում՝ դրա տակ թաքցնելով վերոնշյալ ստոր նպատակները։
Ինչևէ, ինչպես որ ժողովուրդն է իրավացիորն ասում, «կարմիր կովը իր կաշին չի փոխում»։ Արամ Զավենի Սարգսյանը մեզ տալիս է այս ասացվածքի ամբողջական հիմնավորումը իր իսկ տեսակով, իր իսկ արած քայլերով ու իր իսկ անսկզբունքայնությամբ։ Եթե Արամի ուզածը միայն պաշտոն էր ու իշխանություն, ապա հիմա նա ունի դա։ Բայց մի քանի տերերի ծառայող մարդը, չի կարող ամեն բան մի կողմ դնել ու ծառայել ժողովրդի շահերին։ Քանի որ նա հակված է մշտապես ծառայելու մութ ու ստոր գործերին։ Նման խամաճիկները իրենց խաղացնողների հետ կապող թելերը երբեք չեն կտրում։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02