«ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի ամփոփիչ ելույթին «Ելք» խմբակցության անունից ելույթ ունեցավ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Ըստ նրա՝ ճիշտ չէ միանշանակ ասել՝ լավ է, թե վատ խոշորացումը, քանի որ չկա շոշափելի խորացված վերլուծություն համայնքների վերաբերյալ: «Քանի չունենք այդ վերլուծությունը, ուղղակի քվեարկել՝ առանց համոզված լինելու, թե ինչ արդյունքներ են բերելու, կարծում եմ, ճիշտ չէ: Այս քվեարկությանը չենք մասնակցել, առաջիկայում սեփական նախաձեռնությամբ համայնքներում կլինենք ու սեփական նախաձեռնությունը կանենք՝ ուսումնասիրելու, թե երեք համայնքներում ինչ զարգացում է եղել: Մենք քվեարկությանը չենք մասնակցի»,-ասաց նա:
Ի դեպ՝ նա անդրադարձավ նաև տեղային հայրենասիրության մասին Շարմազանովի արձագանքին և նշեց, թե համաձայն է, որ հայրենասիրությունը սկսվում է տեղային՝ բակի, փողոցի, թաղային հայրենասիրությունից: «Չհամաձայնվել չեմ կարող, բայց, ցավոք, ՀՀ-ում հայրենասիրությունը ոչ թե սկսվում է փողոցային, բակային հայրենասիրությունից, այլ, ցավոք, շատ հաճախ նաև ավարտվում է նույն տեղերով»,-ասաց նա:
«Ծառուկյան» խմբակցության անունից ելույթ ունեցավ Միքայել Մելքումյանը, ով նշեց, թե իրենց համար հստակ է և իրենք այս նախագծերին դեմ են: «Այս միջոցառումը գտնում ենք, որ ժամանակավրեպ է, պետությունը պատրաստ չէ իր ռեսուրսներով»,- ասաց նա:
Ի դեպ՝ նա դիմեց «Ելք» դաշինքի խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին. «Պարոն Փաշինյան, ես կարծում էի, թե ընդդիմությունը միասնական դիրքորոշում պետք է ընդուներ, չե՞ք կարծում, որ ռեժիմը մշուշոտ է: Ես կարծում էի՝ դուք էլ պետք է դեմ լինեք: Բարեկամաբար եմ ասում: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ միասնական դիրքորոշմամբ առաջ շարժվենք, որովհետև սա հեղափոխական քայլ է մեր կյանքում»,-ասաց ԱԺ փոխնախագահը և հայտարարեց, թե «Ծառուկյան» դաշինքը միանշանակ դեմ է:
ՀՀԿ-ի անունից խոսեց Վահրամ Բաղդասարյանը, ով նշեց, թե սա այն քայլն է, որով փորձում են միասնական դարձնել ժողովրդին: «Տրամաբանական բոլոր առաջարկությունները կարող են քննարկվել: Այստեղ նեղ անձնական շահեր չկան, հորդորում եմ բոլորին կողմ քվեարկել և հնարավորություն տալ այս գործընթացը շարունակելու»,- ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավարը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44