Նախ, Հայկ Հարությունյանը Էներգետիկայի փոխնախարար է նշանակվել մինչ Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելը՝ Հովիկ Աբրահամյանի վարչապետության օրոք, և ոչ այն պատճառով, որ ազգակցական կամ խնամիական կապեր ունի, այլ՝ իր պրոֆեսիոնալ մասնագիտական որակների շնորհիվ, և որ ամենակարևորն է, փոխնախարար նշանակվելու առաջին իսկ պահից Հայկը իր առաջ նպատակ դրեց զարգացնել Հայաստանում այլընտրանքային էներգիայի ստացման, կոնկրետ՝ արևային էներգիայի զարգացման գաղափարը։
Տարիներ առաջ, երբ Հայկը խոսում էր արևային էնեգիայով Հայաստանի էներգետիկ համակարգը այլընտրանքային ճանապարհով տանելու մասին, քչերն էին հավատում, որ հնարավոր է մեզանում կյանքի կոչել այս գաղափարը, բայց իր աշխատասիրության և համառության արդյունքում՝ այսօր Հայաստանում արագ տեմպերով տարածում է գտնում արևային էներգիայի տեխնոլոգիան։
Շատ գործարարներ և անհատ քաղաքացիներ արդեն իսկ օգտվում են արևային էներգիայի տեխնոլոգիայից, առևտրային բանկերը արտոնյալ վարկեր են սկսել տրամադրել այս գաղափարը կյանքի կոչելու նպատակով, իսկ պետական մակարդակում ձեռք են բերվել միջազգային միլիոնավոր դոլարների ներդրումների պայմանավորվածություններ։
Այո, Հայաստանը արևով հարուստ պետություն է, և իսկապես, ունի հսկայական պոտենցյալ այլընտրանքային էներգիա ստանալու համար։
Պետք է նշեմ, որ արևային էներգիայի ընդլայնումը Հայաստանի համար նաև ռազմավարական նշանակություն ունի, ինչը մեզ կտա էներգետիկ անկախություն այլ պետություններից։
Այս ամենը իրականություն է դարձել Հայկ Հարությունյանի բազմակի օտարերկրյա այցերի արդյունքում կուտակած փորձի և գիտելիքների, ներդրումային ծրագրերի ներկայացման և լոբբինգի շնորհիվ, և սա այն դեպքն է, որ տեղին չէ շահարկել ոչ Հայկի միջազգային ուղևորությունները, ոչ էլ նրա՝ վարչապետի փեսան լինելու հանգամանքը։
Ես ուրախ կլինեի, եթե պետական բյուջեի հաշվին օտարերկրյա բազմաթիվ այցեր ունեցող պաշտոնյաները ունենային Հայկի աշխատանքային արդյունավետության մի մասը և իսկապես օգտակար լինեին մեր պետականությանը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02