ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը օգնության են հասել ֆիլիպինցի զինվորականներին «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների հետ կապված զինյալների կողմից գրավված Մարավի քաղաքի վերահսկողության համար տարվող մարտերում: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ֆիլիպինների իշխանություններին:
Երկրի զինված ուժերն ընդգծել են, որ ամերիկյան բանակը տրամադրում է միայն տեխնիկական օգնություն և անմիջականորեն չի մասնակցում մարտերում:
ԱՄՆ դեսպանատունը հաստատել է, որ իր աջակցությունն է տրամադրել Ֆիլիպինների իշխանությունների խնդրանքով, բայց այլ մանրամասներ չի հայտնել:
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն նախկինում սպառնում էր երկրից դուրս հանել ամերիկացի զինվորականներին ԱՄՆ-ի հետ լարված հարաբերությունների պատճառով:
Ֆիլիպինների զորքերը պաշարում են Մարավին արդեն ավելի քան երկու շաբաթ:
Մայիսի 23-ին անվտանգության ուժերը փորձել են ձերբակալել ամենահետախուզվող ահաբեկիչների ամերիկյան ցանկում ընդգրկված ֆիլիպինցի գրոհային Իսնիլոն Հապիլոնին: Տասնյակ գրոհայիններ դիմադրություն են ցույց տվել, իսկ այնուհետև գրավել են 200 հազար բնակչություն ունեցող բնակչությամբ քաղաքի թաղամասերը և պատանդներ վերցրել:
Ընդհանուր առմամբ ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 58 ֆիլիպինցի զինվորական, առնվազն 138 գրոհային և 20 խաղաղ բնակիչ:
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02