Մերձմոսկովյան Կրատովո գյուղի հրաձիգը մեկուսացվել է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ռուսաստանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ անդրադառնալով Կրատովոյում անցկացված հատուկ գործողության մանրամասներին, որտեղ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակիցը 4 մարդու է սպանել:
«Հանցագործը մեկուսացվել է: Նա մի քանի ժամ շարունակ կրակել է, նռնակներ նետել: Տեղի է ունեցել 14 պայթյուն, տուժել է 4 հատուկջոկատային: Նրանք թեթեւ վնասվածքներ են ստացել, առողջությանը ոչինչ չի սպառնում»,- ասել է Վլադիմիր Կոլոկոլցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նախարարի խոսքով՝ քննությամբ կպարզվեն հանցագործության դրդապատճառները:
Վլադիմիր Կոլոկոլցեւը հայտնել է, որ գործողության ընթացքում տուժել է նաեւ քաղաքացիական բնակչությունը, որը գտնվել է հատուկ գործողության անցկացման գոտում:
Մերձմոսկովյան Կրատովոյում հրաձգություն իրականացրած տղամարդը չեզոքացվել է հունիսի 11-ի գիշերը: Նրա անունը հայտնի է դարձել հունիսի 10-ի երեկոյան՝ նա Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարության նախկին աշխատակից Իգոր Զենկովն է, որը հրապուրվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների զենքի որոնումներով: Ամենայն հավանականությամբ նա իրավապահների վրա կրակել է հենց այդպիսի վերականգնված գտածո զենքով:
ՆԳՆ տվյալներով՝ Կրատովոյի միջադեպի հետեւանքով զոհվել է 4 մարդ:
16:46
16:23
16:03
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02