«Հակակոռուպցիոն նախագծին» կողմ քվեարկելը կարող ենք գնահատել որպես «Ելք»-ի սկզբունքայնություն, որպես սատար կոռուպցիայի դեմ պայքարի յուրաքանչյուր քայլին. «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում նման հայտարարություն է արել ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:
Նա կոռուպցիան համարել է այն առաջնային և ամենամեծ չարիքը, որ կա քաղաքականության, հասարակության մեջ: Այն պետության զարգացման խոչընդոտ է, որ խոր արմատներ ունի բոլոր բնագավառներում:
«Պետական մակարդակով կոռուպցիայի նկատմամբ հանդուրժողականությունը բերում է աղետների: Կոռուպցիան համարում եմ պետական դավաճանություն, ովքեր ներառված են դրա մեջ պետական դավաճաններ են: Նրանք դա անում են զինվորի կյանքի հաշվին, արտագաղթի հաշվին, աղքատացող մարդու հաշվին»,-նշել է Մանե Թանդիլյանը:
Նա տեղեկացրել է, որ սա այն պայքարն է, որ ինքը ծավալել է ամենուր, նաև ԱԺ-ում: Եթե կոռուպցիայի դեմ պայքարում կա քայլ առաջ, ուրեմն ինքն այդտեղ է:
«Իրականում նախագիծն իր մեջ պարունակում է բազմաթիվ դրույթներ, որոնք հասարակությունը, նաև ընդդիմությունը կարող է օգտագործել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում: Անհրաժեշտ է գործիքներն իսկապես օգտագործել»,- վստահեցրել է «Ելք» դաշինքի պատգամավորը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ինքը համարո՞ւմ է, որ այդ նույն կոռումպացված իշխանությունը կոռուպցիայի դեմ կպայքարի, Մանե Թանդիլյանը պատասխանել է. «Սա էապես տարբերվում է բոլոր նմանատիպ խորհուրդներից և հանձնաժողովներից՝ իր գործառույթներով և եզրահանգումներով, որ ունենալու է, կարողանալու ենք մասնակցել նիստերին, բացահայտել փաստարկված բոլոր այն դեպքերը, որ պարունակում են կոռուպցիոն ռիսկեր և այդ եզրահանգումները հանձնաժողովում պարտադիր քննության առարկա են դառնալու քննիչների կողմից»:
«Ելք»-ի ներկայացուցիչն ասել է, որ պետք է կարողանան հասկանալ՝ այն փաստերը, որ բացահայտել է հակակոռուպցիոն մարմինը, ինչպե՞ս է կարողանալու կոծկել քննչական մարմինը:
«Այստեղ ես էական եմ համարում «Ազդարարի» ինստիտուտը: Անհրաժեշտ է հասկանալ, որ կոռուպցիան փոխկապակցված գործարք է, և հայտնաբերել այն՝ շատ դժվար է: Կոռուպցիան բացահայտելու համար անհրաժեշտ է նաև քաղաքացիների կողմից լուրջ մասնակցություն: Կլինեն փաստեր, որոնց մասին կազդարարեն քաղաքացիները»,-պարզաբանել է ԱԺ պատգամավորը:
Նրա կարծիքով՝ այս ամենը պետք է դառնա գործիք, բայց կարող է նաև չդառնալ գործիք, եթե մարդիկ չգնան, չմասնակցեն, չսատարեն, չազդարարեն, այն կմնա հենց այսպես:
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
10:49
10:29
10:16
10:02
16:43
16:18
20:53 03.05.26
14:58 04.05.26
19:03 03.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
20:12 03.05.26
13:29 04.05.26
20:19 03.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44