ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նման այցերը կարևոր են, որովհետև հանդիպումների ժամանակ խաղաղ գործընթացները շարունակական բնույթ են կրում, և սա դրա վառ ապացույցն է:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի հանրապետության նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը և նշել, որ հանդիպումների ժամանակ քննարկվում են տարբեր հարցեր, նաև ընթացիկ, որոնք նույնպես կարևոր են:
Դ. Բաբայանի խոսքով՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների նման հանդիպումները նպաստում են խաղաղության և կայունության պահպանմանը:
«Ընդհանրապես, մենք պետք է միշտ բանակցային գործընթացը դիտարկենք 2 հարթություններում, առաջինը՝ բուն կարգավորման, մյուսը՝ խաղաղության և կայունության պահպանումը տարածաշրջանում: Բուն կարգավորման համար դեռևս երկար ճանապարհ պետք է անցնել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ կողմերը ունեն գրեթե իրարամերժ մոտեցումներ. հատկապես Ադրբեջանն իր ապակառուցողական քաղաքականությամբ հույս չի ներշնչում, որ շուտափույթ կամ մոտ ժամանակներում կլինի կարգավորում: Դրա համար հիմնական շեշտը դրվում է խաղաղության և կայունության պահպանման վրա,- ասել է Դ. Բաբայանը և նշել,- այսօրվա հանդիպման ժամանակ քննարկվել է հարցերի լայն շրջանակ, հակամարտության կարգավորման վերաբերյալ և ընդհանրապես Արցախի իրավիճակի ներքին զարգացման, նոր մեխանիզմների ներդրման շուրջ, որոնք թույլ կտան ավելի ամուր պահել զինադադարի ռեժիմը: Նախագահն ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական վերջին հայտարարությունը: Նշել է, որ շատ կարևոր է ընդհանրապես հասցեական հայտարարություններով հանդես գալը»:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01