«Մաչեսթր-Արենա» մարզադաշտում ահաբեկչական գործողությունը, որը մայիսի լույս 23-ի գիշերը կատարեց լիբիական ծագմամբ մահապարտ Սալման Աբեդին, նրա կողմից պլանավորվում էր 2016 թվականի դեկտեմբերից: Այս մասին հայտնել է BBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով Լիբիայի անվտանգության ծառայությանը:
Հեռուստաալիքը հայտարարել է, որ լիբիական կողմը կարեւոր տեղեկատվություն է ունեցել Մեծ Բրիտանիայի տարածքում Միացյալ Թագավորության հպատակություն ունեցող ահաբեկչի շփումների վերաբերյալ:
Լիբիայի իրավապահ մարմինների ներկայացուցչի խոսքով՝ երկրի հատուկ ծառայություններն Աբեդիին, նրա կրտսեր եղբորը՝ Հաշեմին, եւ հորը՝ Ռամադանին, հետեւել են ահաբեկչությունից շատ առաջ: Ներկայում նրանց գրեթե ամեն օր հարցաքննում են: Մանչեսթրում գրոհի հաջորդ օրը երկուսն էլ Տրիպոլիում ձերբակալվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապերի կասկածանքով:
BBC-ի տեղեկատվությամբ՝ հարցաքննություններից մեկի ժամանակ Հաշեմը հաստատել է, որ եղբոր հետ ԻՊ-ի շարքերն է մտել տակավին 2015 թվականին: Ավելի վաղ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հայտնել էին, որ Սալմանն ահաբեկչական գործողությունից ոչ շատ առաջ եղել է Սիրիայում, որտեղ պատրաստություն է անցել ԻՊ-ի ճամբարներում:
«Մանչեսթր-Արենա» մարզադաշտում պայթյունը որոտացել է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեի համերգի ավարտից անմիջապես հետո: Պայթուցիկ սարքը գործել է համերգային դահլիճից դուրս, ճեմասրահում: Աաբեկչական գործողության զոհ է դարձել 22 մարդ, վիրավորվել է 75 հոգի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02