Հունաստանի Լեսբոս կղզում տեղի ունեցած հուժկու երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մեկ կին, վիրավորվել 15 մարդ, Վրիսա ավանում ավերվել է տների մեծ մասը, առանց կացարանի են մնացել հարյուրավոր մարդիկ: Այդ մասին հայտնել են տեղական իշխանությունները:
6,1 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 12-ին ժամը 15:28-ին Հունաստանի արեւելքում Լեսբոս եւ Խիոս կղզիների միջեւ: Դրան հետեւել են 4,8 մագնիտուդով հետցնցումը եւ պակաս ուժգնությամբ մի քանի ցնցումներ: Երկրաշարժն ավերածություններ է գործել նաեւ Թուրքիայում, որը հեռու չի գտնվում էպիկենտրոնից:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը Լեսբոս է ուղարկել ներքին գործերի փոխնախարար Նիկոս Տոսկասին եւ քաղաքացիական պաշտպանության գլխավոր քարտուղարության եւ ենթակառուցվածքի նախարարության մի խումբ տեխնիկների եւ փորձագետների: Նրանք պետք Էէորոշեն տուժած շրջանների վնասը եւ շուտափույթ վերականգնման պլաններ կազմեն:
«Գյուղն ասես ռմբակոծել են»,- ասել է կղզու քաղաքագլուխ Սպիրոս Գալինոսը, որը Վրիսա գյուղում ուղեկցել է կառավարական պատվիրակությանը: Տներից մեկի փլատակների տակ զոհվել է մի կին՝ երկու երեխաների մայր, նրա ամուսինը թեթեւ վերքեր է ստացել:
Հրշեջները փլատակներից դուրս են բերել երեք մարդու: Վիրավորել է երեք մարդ, հաղորդում են տեղական իշխանությունները: Առավել ծանր վնասվածքներ է ստացել շուրջ 15 մարդ, մեծ մասին առաջին օգնությունը ցույց տալուց հետո թողել են հիվանդանոցներից: Շրջանի գրեթե 500 բնակիչներ գիշերն անցկացրել են կղզու այլ մասերի վրաններում եւ հյուրանոցներում՝ երկյուղելով հետցնցումներից:
Տեղական իշխանությունների նախնական գնահատմամբ՝ Վրիսայում շենքերի 70 տոկոսն ավերված է կամ դրանց լուրջ վնաս է հասցված: Ավերածություններ կան նաեւ Պլոմարի քաղաքում, որը գտնվում է էպիկենտրոնից 15 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02