ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը դժվարանում է գնահատել, թե որքանով էր օբյեկտիվ վիրավոր Արման Լազգիյանին արտասահման բուժման տանելու ծնողների որոշումը: «Դա նրանց (Արմանի ծնողների) որոշումն էր, եւ դա նրանց իրավունքն էր»,- ասել է նա հունիսի 1-ին՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, որ Արման Լազգիյանի ծնողները նրան Գերմանիա են տեղափոխել իրենց միջոցներով՝ չնայած Կառավարության որոշմանը:
Նա եւս մեկ անգամ ընդգծել է, որ հայ բժիշկները տեղում արել են ամեն բան այնպես, ինչպես պետք է, եւ նրանց աշխատանքը բարձր են գնահատել գերմանական կլինիկայի բժիշկները, ուր տեղափոխել են Արմանին:
Նախարարը նաեւ նշել է, որ Արմանին տեղափոխել են ոչ միայն ծնողների հաշվին. նրանց օգնել է ամբողջ հասարակությունը, աջակցել է նաեւ Առողջապահության նախարարությունը: «Հաշվի առնելով, որ վիրավորումը նա ստացել էր ապրիլյան իրադարձությունների ժամանակ, մենք, անխոս, ոչ միայն առողջապահության համակարգի, այլ նաեւ հասարակության բոլոր ուժերով աջակցել ենք», - ասել է նա:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ նախարարությունը մշտապես կապ է պահպանում Գերմանիայում Արմանի բժիշկների հետ եւ հետեւում է իրավիճակի զարգացմանը:
Ռուբեն Առաքելյանի վիճակի մասին հարցին նախարարը չպատասխանեց:
Հիշեցնենք, որ Արման Լազգիյանն ու Ռուբեն Առաքելյանը ապրիլի սկզբին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի ժամանակ ողնաշարի վիրավորում են ստացել՝ ողնուղեղի վնասվածքով:
Չնայած Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել, որի համաձայն՝ այն վիրավոր զինծառայողները, որոնց տեղի բժիշկները չեն կարողանում օգնել, բուժումը ստանալու են այլ երկրներում, առողջապահության նախարարը բազմիցս հայտարարել է, որ այդ որոշումը չի տարածվում Արմանի եւ Ռուբենի վրա, քանի որ նրանց բուժումը հնարավոր է այստեղ կազմակերպել: Ամեն դեպքում, նրանց ծնողները որոշել են հասարակության եւ լրատվամիջոցների աջակցությամբ ինքնուրույն կազմակերպել որդիների բուժումը Գերմանիայում, եւ սկսել են միջոցներ հավաքագրել: Նրանց ֆինանսական օգնություն է ցուցաբերվել նաեւ մասնավոր անձանց կողմից, այդ թվում՝ Կառավարության անդամների, սակայն ոչ բյուջեից: Արման Լազգիյանն արդեն Համբուրգում բուժում է ստանում, իսկ Ռուբեն Առաքելյանին պատրաստում են տեղափոխության, սակայն գումարը դեռ ամբողջությամբ չի հավաքվել:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47