Այս հիմնով մեր զինվորներն են արթնանում ու քնում, ես ինձ չեմ կարող թույլ տալ քննարկել այս հարցը. Tert.am-ի հետ զրույցում ՀՀ պետական օրհներգի փոփոխության մասին խոսակցություններին այս կերպ արձագանքեց կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը: Նրա համար անընդունելի է հիմնի փոփոխությանը հասարակական հնչեղություն տալը:
«Այս հիմնով զինվորները գնում են պաշտպանելու սահմանը, ինչպե՞ս կարելի է այդ սրբությունը քննարկել հասարակական ձևով: Եթե որոշում են փոխել, ապա որոշակի փոքրաթիվ մարդկանցով պետք է քննարկեն, հետո ներկայացնեն հասարակությանը և որոշվի՝ փոխվել կամ չփոխել: Այսպիսի շփոթ ստեղծել մի բանի շուրջ, որը նաև պետական ֆունկցիա ունի, չի կարելի: Սա ապրանք չէ, կարծում եմ՝ բարոյական չէ պետական արժեքների հիմքերի նկատմամբ կասկածի, անորոշության վիճակ ստեղծել»,- ավելացրեց Մանսուրյանը:
Դիտարկմանը, թե ՀՀ պետական օրհներգում մահվան և արյան մասին շեշտադրումները շատ են, փոխարենն այլ երկրների հիմնում արտացոլվում է երկրի հզորությունը, Մանսուրյանը նկատեց՝ դա այն ժամանակ պետք է մտածեին, երբ մեղեդու վրա տեքստ էին խմբագրում.«Դա այն ժամանակ պետք է մտածեին, ոչ թե հիմա հիմնը քննարկման դնեին ամբողջությամբ»,- նշեց նա:
ՀՀ ժողովրդական արտիստ Տիգրան Մանսուրյանը, պատասխանելով հարցին, թե կարելի՞ է ենթադրել, որ ինքը կողմ է տեքստի փոփոխությանը, ասաց, որ ինքն այս հարցի շուրջ իր մոտեցումը չի ներկայացնի.« Ես տեսակետ, առաջարկ չունեմ ու չեմ ասեի՝ այն մարդկանց նկատմամբ հարգանքից ելնելով, որոնց համար սա աղոթք է, պետական խորհրդանիշ աղոթք է»,- եզրափակեց կոմպոզիտորը:
21:35
19:08
18:45
18:18
18:03
16:19
16:02
15:38
15:14
12:45
12:17
11:44
11:17
10:48
10:21
10:02
19:22
19:09
16:21
16:16
11:59 10.07.25
12:12 10.07.25
18:45 11.07.25
11:45 10.07.25
12:28 10.07.25
10:03 10.07.25
11:23 10.07.25
10:25 10.07.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03