Ծխելու դեմ պայքարում հասարակական վայրի ղեկավարությանը տուգանելը ճիշտ մոտեցում չէ: Ծխողին տուգանեք, ինչո՞ւ եք հասարակական վայրի տնօրենին տուգանում: Այսօր կայացած մամուլի ասուլիսին նման կարծիք հայտնեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հակածխախոտային պայքարին, մասնավորապես, հասարակական վայրերում ծխելն արգելելու օրենսդրական նախաձեռնությանը:
Ըստ նրա՝ մեխանիզմները, իրավական հիմքերը սխալ կլինեն, եթե պատասխանատվությունն ընկնի նրա վրա, ով ծխողներին տրամադրել է որոշակի տարածք, որպեսզի օգտվեն իր ծառայությունից: Եթե ծխողը սխալ քայլ է անում, հենց իրեն է պետք տուգանել:
Բացի այդ, Վիլեն Խաչատրյանի կարծիքով՝ պարտադիր չէ, որ պայքարի մեխանիզմները լինեն տուգանքների ձևով, շատ այլ ձևեր կան։
«Օբյեկտների ներսում կարելի է տեղադրել սենսորային ազդակներ, երկու անգամ կանչելով հրշեջներին, որպեսզի կրակի ազդանշանի պարագայում գան, երրորդ անգամից նոր կարելի է տուգանել տվյալ հաստատությանը՝ նման վարքագիծ դրսևորելու համար: Սա կլինի և՛ ապահովության մեխանիզմ, և՛ կկանխի նաև նման հարցերը: Արտասահմանում շատ հյուրանոցներ կան, որ ունեն ծխի ազդակների մեխանիզմները և բոլորին սկսում են տարհանել հրդեհի վտանգի անվան տակ: Երկու անգամ նման դեպք լինելու պարագայում, համոզված եմ՝ այդ երևույթը կկանխվի»,- նշեց նա։
Վիլեն Խաչատրյանը նշեց, որ տրանսպորտային միջոցի սրահում ծխելն արգելող նշաններ կան, բայց վարորդները նույն ձևով շարունակում եմ օգտվել ծխախոտից: «Եթե մեխանիզմ լինի, որ քաղաքացին իրավունք ունենա չվճարել նման վարորդին, իրեն անորակ ծառայություն մատուցելու համար, միանգամից հասարակական վերահսկողության միջոցով կարելի է կանխել այդ գործընթացը: Սա ևս առանց տուգանքների մեխանիզմներից մեկն է»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է ծխախոտի գների թանկացմանը, տնտեսագետը նշեց, որ եթե դա լինի, բնականաբար քաղաքացիները որոշակի առումով կրճատելու են ծխախոտի սպառման ծավալները:
«Սա առաջին կարելի է դիտարկել որպես PR քայլ, որը արվել է՝ ճշտելու համար, թե հասարակությունն ինչպիսի վերաբերմունք ունի նման օրենսդրական նախաձեռնություններին: Այսինքն` հասարակության կողմից եկող ազդակները հավաքելու համար նշվում է օրինակ տնտեսության վրա ազդեցության փաստ, գների թանկացում, տուգանքներ և այլն»,- ընդգծեց Խաչատրյանը:
Հարցին, թե ինչպիսի ազդեցություն կունենա այս օրենսդրական նախաձեռնությունը տնտեսության վրա, Վիլեն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե համարենք, որ դա մեր այն վերջին կարևորագույն խնդիրն էր, որի լուծմամբ տնտեսության մեջ պետք է ունենայինք կարգավորումներ, ես հակված չեմ այդ մտքին: Եթե մեր հասարակության մեջ հարցում անցկացնեինք, թե որ գործոններն են տնտեսության վրա ազդեցություն թողնում, կարծում եմ ծխախոտների վերաբերյալ պատասխանը կգտնվեր ամենավերջին կետերից մեկում: Սա նշանակում է, որ վերջինիս տնտեսական ազդեցությունը գրեթե բացակայում է:
09:42
09:32
09:14
09:01
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34