Հակամարտությունը Դոնբասում շարունակվում է, դրա վերջի հեռանկարներ առայժմ չեն երևում: BBC-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է ՄԱԿ-ի նոր զեկույցում, որն ընդգրկում է այս տարվա փետրվարից մայիսը:
Ուկրաինայի արևելքում 2014թ. ապրիլին մարտերի սկզբից զոհվել է առնվազն 10.090 մարդ, նրանց թվում՝ 2777 խաղաղ բնակիչ:
ՄԱԿ-ում հայտարարում են, որ հակամարտող կողմերը բազմիցս խախտել են կրակի դադարեցման մասին համաձայնագրերը, բացի դրանից՝ շփման գծի երկայնքով երկու կողմերում կտտանքներ են կիրառվել:
«Պահպանվել է կտտանքների կիրառման պրակտիկան. նոր դեպքեր են փաստագրվել: Անհանգստություն է առաջացնում, որ կտտանքների անարդյունավետ հետաքննությունն անպատժելիության զգացում է արմատացնում»,- ասվում է փաստաթղթում:
Միայն 2017թ. փետրվար-մայիսին ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով մոնիթորինգային առաքելությունը փաստագրել է 36 մահ և 157 վիրավորում քաղաքացիական անձանց շրջանում:
Հակամարտության սկզբից ի վեր վիրավորվել է ընդհանուր 23 966 մարդ:
Ավելի քան 1,6 մլն մարդ հարկադիր տեղահանված է դարձել, մոտ 3 մլն մարդ մնացել է զինված խմբերի վերահսկողության տակ գտնվող տարածքներում:
Կազմակերպությունում խոսում են ապօրինի ազատազրկման, անհետացումների և առևանգումների նոր դեպքերի մասին:
ՄԱԿ-ի զեկույցի եզրակացությունները հիմնված են մարդու իրավունքների խախտումների 252 վկաների և զոհերի հետ հարցազրույցների, նաև շփման գծի երկու կողմեր մոնիթորինգային այցերի ժամանակ դիտարկումների վրա:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02