Երկրում կոռուպցիայի հետ կապված լրջագույն խնդիրներ կան, լավատես չեմ, որ հակակոռուպցիոն մարմինը կարող է արդյունավետ լինել, քանի որ մեզ մոտ չի լուծվել ապօրինի հարստացման խնդիրը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Հաճախ պաշտոնյան հայտարարագրում ներկայացված է որպես «բոմժ», բայց տեսնում ենք, թե ինչպիսի հնարավորությունների տեր է նրա ընտանիքը: Մեզանում շատ զարգացած է զոքանչների տոտալ զարգացման ինստիտուտը»,- շեշտեց նա:
Անդրադառնալով կառավարության կողմից ներկայացվելիք ծրագրին և այս ամիսներին կատարված աշխատանքներին, ապա Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ այս պահին բացի հայտարարություններից որևէ տեսանելի արյունք չկա:
«Երբ ծրագիրը կգա, մենք նաև խորհրդարանական քննարկումների ժամանակ հաշվետվություն կակնկալենք, որովհետև որքան ես տեղյակ եմ, այդ ներդրումների խումբը, որ ստեղծվել է, գուցե արվել են ներդրումներ, բայց մենք տեղյակ չենք: Գուցե պայմանավորվածություններ կան, բայց մենք չգիտենք: Երբ կներկայացվի հաշվետվություն, թե անցած ամիսների ընթացքում ինչ է եղել ու ինչ ծրագիր են բերում, ինչ է արվելու, խմբակցությունում կքննարկենք ու մեր որոշումը կհայտնենք»,- ասաց նա:
Դիտարկմանը թե «Ծառուկյան» խմբակցության տեսակետը պայմանավորված է լինելու վարչապետի կողմից ներկայացվելիք հաշվետվությամբ, Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ պայմանավորված է լինելու նրանով, թե ինչ է արվել, բայց շոշափելի տեղաշարժ ինքը չի տեսնում:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02