Երկու օրից՝ հունիսի 16-ին, Ռուսաստանի Դաշնությունում կկայանա Հրաչյա Հարությունյանին արտահանձնելու գործով դատական նիստը: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը: Նրա խոսքով՝ այդ դատական նիստի ժամանակ պետք է վերջնական որոշվի Հարությունյանին արտահանձնելու հարցը: «Սպասում ենք, վաղը չէ մյուս օրը տեսնենք՝ ինչ կլինի: Դատարանը ինչ որոշում կկայացնի»,- ասաց Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ Հրաչյա Հարությունյանը լավ է, բայց առողջական խնդիրները լրջացել են: Վիրահատության անհրաժեշտություն կա: «Դիմա դեղերով, սրսկումներով ցավազրկում են, բայց նրա բուժումը վիրահատությունն է: Եվ ողնաշարի գրիժան, և թևատակի ուռուցքը վիրահատել է պետք: Բացի այդ, սրտի հետ խնդիր կա»,- ասաց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ հույս ունեն, թե Հայաստան տեղափոխելուց հետո Հրաչյա Հարությունյանի բուժումը հնարավոր կլինի:
«Ես արդարադատության նախարարի տեղակալի հետ հանդիպման ժամանակ նրան հարցրի այս ամենի մասին, նա էլ պատասխանեց, որ թող տեղափոխեն, արտահանձնեն Հայաստան, նոր պարզ կլինի»,- հավելեց Հրաչյա Հարությունյանի աները:
Նրա խոսքով՝ իրենք հասկանում են, որ Հրաչյա Հարությունյանը արտահանձնվելուց հետո էլ բանտ է տեղափոխվելու պատժի մնացած մասը կրելու համար և ըմբռնումով են մոտենում դրան: «Սա Ադրբեջանը չէ, որ Սաֆարովի օրինակով բերենք ու հերոսացնենք: Մենք ամեն ինչ հասկանում ենք»:
Հիշեցնենք. դեռ ապրիլին արդարադատության նախարարությունը հայտնեց, որ Ռուսաստանի Դաշնության Տամբով քաղաքի քրեակատարողական հիմնարկում գտնվող Հրաչյա Հարությունյանը կարտահանձնվի Հայաստան:
«Դատապարտյալի փոխանցման համար ՀՀ իշխանությունները, արդարադատության նախարարությունը ջանքեր են գործադրել, և ներկայում Հրաչյա Հարությունյանին Հայաստան փոխանցելու հարցում ֆինանսական պարտավորությունների խոչընդոտը վերացված է»,- ասել էր արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը:
Հիշեցնենք նաև, որ Հրաչյա Հարությունյանը, ով ազատազրկման էր դատապարտվել 6 տարի 9 ամիս ժամկետով, 2013 թվականի հուլիսի 13-¬ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում «Կամազ» մակնիշի բեռնատար մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հրաչյա Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի 264 (երթևեկության կանոնների խախտում և տրանսպորտային միջոցների շահագործում) և 327 (կեղծ փաստաթղթերի կեղծում, պատրաստում կամ իրացում) հոդվածներով:
Լուսանկարը՝ armeniasputnik.am-ի
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42