Մոլդովայի Արտաքին քաղաքականություն ասոցիացիայի գործադիր տնօրեն Վիկտորիա Բուկատարուի խոսքով՝ վիճելի, չճանաչված տարածքներում հնարավոր է միջազգային ծրագրեր իրականացնել:
Նա Tert.am-ի հետ զրույցում Արցախին տրամադրվող հնարավոր միջազգային աջակցության մասին խոսելիս բերեց Մոլդովայի արևելքում գտնվող վիճելի տարածք համարվող Տրանսիլվանիայի օրինակը: «Մենք միջազգային ծրագրեր կարողանում ենք իրականացնել վիճելի տարածք համարվող Տրանսիլվանիայում՝ համատեղ բանակցությունների արդյունքում: Բայց կարևոր է նշել, որ մենք ունենք վստահության ամրապնդման միջոցներ: Յուրաքանչյուր նախագիծ, որ իրականացվում է այդ տարածքում, պետք է ունենա վստահության միջոցներ: Դա նշանակում է, որ հակամարտության յուրաքանչյուր կողմ պետք է մասնակցի այդ նախագծին և միասին իրականացնի այն»,- ասաց նա:
Վիկտորիա Բուկատարուի խոսքով՝ ԼՂ հիմնախնդիրը տարբերվում է հետխորհրդային տարածքում այլ հիմնախնդիրներից, քանի որ հիմնախնդրում այստեղ ներգրավված երկրներն ունեն նաև էթնիկ տարբերություններ:
«Դրա համար դժվար է խորհուրդ տալը: Մի բան հստակ է, որ սրացումից խուսափելու համար և որպեսզի վստահ լինես, որ մարդիկ այդ տարածքում անվտանգ են, անհրաժեշտ է վստահության միջոցների ներդրումը,- ասաց նա՝ հավելելով, որ առավել կարևոր է մարդկանց շփումը,- չպետք է մարդկանց թողնել արգելված տարածքում մենակ պայքարելու, քանի որ կա քաղաքական խնդիր: Պետք է գտնես ճանապարհներ՝ մարդկանց ոչ միայն միացնելու, այլ նաև աջակցելու համար»:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02