ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը հանդիպել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ստեղծագործական խմբի հետ՝ ամփոփելու 2016-2017թթ. համերգաշրջանի գործունեությունը և՛ միջազգային բեմում, և՛ տարբեր փառատոների շրջանակում արձանագրած նվաճումները: Նվագախբի և գլխավոր գործընկերոջ միջև ավանդույթ դարձած հանդիպումն իր ձևաչափով դարձյալ եղել է անմիջական: Քննարկվել են և՛ աշխատանքային ընթացիկ, և՛ մասնագիտական թեմաներից մինչև առօրյա հարցեր՝ նոր ակնկալիքների և ձեռքբերումների սպասումով:
Վերջին տարիներին ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի գլխավորությամբ, հանդես է եկել Ֆինլանդիայի, Նորվեգիայի, Դանիայի, Լեհաստանի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Մեքսիկայի, Լիբանանի, Ռուսաստանի և այլ երկրների մեծ բեմերում ու հեղինակավոր փառատոների շրջանակներում: 2016-2017թթ. համերգաշրջանում նվագախմբի համերգաշարը եղել է խիտ՝ լի հիշարժան իրադարձություններով. նվագախումբը հանդես է եկել սիմֆոնիկ,կամերային համերգներով և մասնակցել է միջազգային փառատոների: Առավել առանձնահատուկ է եղել սեպտեմբերին կազմակերպված՝ Արցախի Ակախության 25-ամյակիննվիրված համերգը: Համերգաշրջանը հետաքրքիր է եղել նաև յուրահատուկ նորարարությամբ. «Շելկունչիկ»-ի բոլորովին նոր՝ 3D ձևաչափի ներկայացմամբ, որը թերևս առաջինն էր ոչ միայն մեր երկրում, այլև ամբողջ աշխարհում:
«Ձեր քրտնաջան աշխատանքի արդյունքն ակնհայտ է. ունեք կատարողական բարձր արվեստ և ոչ թե պարզապես ստեղծագործում եք, այլ ձևավորում եք ճաշակ և կրթում սերունդներ: Ուրախ եմ տարիների մեր համագործակցության և այդ գործընթացին որոշակիորեն մասնակցություն ունենալու համար: Շարունակեք նույն ոգով ու եռանդով»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը նվագախմբի անդամների հետ զրույցի ընթացքում:
Արդեն շուրջ ութ տարի է, ինչ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ամուր կանգնած է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կողքին՝ որպես գլխավոր գործընկեր: Այս համագործակցության շնորհիվ նվագախումբն այսօր, հասնելով կատարողական բարձր մակարդակի, հնարավորություն ունի բուռն գործունեություն ծավալելու ինչպես Հայաստանում, այնպես էլ մեր երկրի սահմաններից դուրս:

20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01