Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ հերթական վճիռն է կայացրել: ՄԻԵԴ-ը ՀՀ-ին պարտավորեցրել է դիմումատուին վճարել, ընդհանուր առմամբ, 3600 եվրո: Tert.am-ը այս մասին տեղեկացավ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության կայքից:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը այսօր հրապարակել է «Դնգիկյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը, որով արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի (արդար դատաքննության իրավունք) և թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում:
Գործը վերաբերում է դիմումատուի օգտին կայացված դատական ակտի շարունակական չկատարմանը: Դիմումատուն, պնդել է, որ ներպետական մարմինները չեն ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները իր օգտին կայացված վճիռը կատարելու համար` պատճառաբանելով, որ խնդրո առարկա ռեստորանային համալիրը դեռևս գործում էր և այն չքանդելու համար բացակայում էին համապատասխան տեխնիկական սարքավորումները:
Արդյունքում, Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ ՀՀ իշխանությունների կողմից տարիներ շարունակ վճռի պահանջները չկատարելը հանգեցրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վճռի չկատարումը ազդեցություն է ունեցել նաև դիմումատուի գույքային իրավունքների վրա` Եվրոպական դատարանն արձանագրել է նաև Կոնվենցիային կից` թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում:
Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել է դիմումատուին վճարել, ընդհանուր առմամբ, 3,600 եվրո` որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01