Երևան քաղաքի ավագանու հունիսի 16-ին գումարված արտահերթ նիuտում ավագանու որոշմամբ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակվել ՀՀԿ ավագանու անդամ Կամո Արեյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստին մասնակցել է ավագանու 62 անդամ:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Կամո Արեյանի փորձը քաղաքի կառավարման մեջ մեծ է: «Առաջարկում եմ քաղաքապետի առաջին տեղակալ ընտրել Կամո Արեյանին»,-ասել է Տարոն Մարգարյանը:
Որոշմանը դեմ են եղել «Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները: Նրանց խոսքով` Կամո Արեյանի կառավարման ժամանակ Երևանում պակասել են կանաչ տարածքները: Տարոն Մարգարյանը կոչ է արել «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամներին կամակերպչական հարցերով ավելի ակտիվ լինել:
Ավագանու իրավական հարցերով մշտական հանձնաժողովը քննարկել և ուսումնասիրել է քաղաքապետի առաջին տեղակալ նշանակելու հարցը և դրական եզրակացություն է տվել՝ Կամո Արեյանին նշանակելու Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնում:
«Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն` Քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:
Քաղաքապետի առաջին տեղակալը պետք է լինի Երևանի ավագանու անդամ:
14:04
22:19
22:15
22:14
21:18
21:02
17:02
17:00
16:12
13:03
10:33
10:18
10:18
10:02
09:02
17:55
16:44
12:33
12:15
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02