ԱՄՆ ռազմական գերատեսչությունն ուսումնասիրում է սիրիական Ռաքքա քաղաքում ռուսական օդուժի հարվածի հետևանքով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ղեկավար Աբու Բաքր ալ-Բաղդադիի հնարավոր սպանության մասին տեղեկությունը: Ինչպես գրում է ТАСС գործակալությունը, այդ մասին հայտնել է CNN Arabic հեռուստաալիքը` վկայակոչելով ամերիկյան ռազմական գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունը:
Նրա խոսքով՝ Պենտագոնը «ծանոթ է այդ զեկույցին»:
«Ռուսաստանն օդային հարված է հասցրել մայիսի 28-ին Ռաքքայի մոտակայքում, և այժմ մենք ուսումնասիրում ենք տեղեկությունը՝ այդ տվյալները հաստատելու համար»,- նշել է Պենտագոնի ներկայացուցիչը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է ԻՊ-ի առաջնորդի հնարավոր սպանության մասին: «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադին, նախնական տվյալներով, սպանվել է Սիրիայում ռուսական օդային հարվածի հետևանքով:
Սու-35 և Սու-34 ինքնաթիռների հարվածը հասցվել է մայիսի վերջին Ռաքքայի հարավային արվարձանում, որտեղ անցկացվում էր ԻՊ-ի առաջնորդների խորհրդակցությունը:
«Տարբեր ալիքներով ստուգվող տեղեկություններով՝ խորհրդակցությանը ներկա է եղել նաև ԻՊ-ի առաջնորդ Իբրահիմ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ով հարվածի հետևանքով սպանվել է»,- հայտարարել են ռուս զինվորականները:
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02