Սահմաններում իրավիճակը լրիվ վերահսկելի է և պաշտպանության բանակը շարունակում է իր ձեռքերում ամուր պահել ռազմավարական նախաձեռնողականությունը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:
Ինչ վերաբերում է հունիսի 16-ի սահմանին գրանցված միջադեպին, ինչի հետևանքով հայկական կողմը երեք զոհ ունի, Դավիթ Բաբայանն ասաց.«Տեղի ունեցածը հերթական ահաբեկչական գործընթացն է, ոչ այլ ինչ, քան ահաբեկչություն: Հակառակորդը կրկին դիմում է նման նենգ քայլերի, հեռվից օգտագործելով տարբեր զինատեսակներ: Այսինքն՝ այն, ինչն ամեն օր տեղի է ունենում: Մեզ համար դա ողբերգություն է, բոլորս սգում ենք, որպես մեր անձնական կորուստ: Այս պահին ողջ Արցախը սգում է երեք զոհերի համար: Այդ երիտասարդների կյանքը կտրվեց թշնամու ահաբեկչական գործողությունների հետևանքով, իհարկե, սա անպատասխան չի մնալու: Խնդիրն այն է, որ մենք գործ ունենք ահաբեկչական երկրի հետ»:
Հարցին, թե սովորաբար սահմանային լարվածությունը գրանցվում է նախատոնական օրերին, դիվանագետների կամ պաշտոնյաների հանդիպումներից առաջ, այս դեպքը ևս այդ շարքում կարող է լինել, հաշվի առնելով, որ համանախագահներն առաջիկայում մեկնում են Բաքու, Դավիթ Բաբայանն ասաց, որ սա էլ է այդ շարքից:
«Այո, շուտով համանախագահները մեկնելու են Բաքու: Բացի այդ, Նախիջևանում ադրբեջանական զորավարժություններ են տեղի ունեցել»,- ասաց Բաբայանը:
Նա նաև նշեց, որ տեղի ունեցածը գլոբալ ահաբեկչական քաղաքականության մի մաս է, որի հետևում կանգնած է Թուրքիան.«Թուրքիայի ղեկավարությունը մի քանի օր առաջ դատապարտել է Մինսկի խմբի աշխատանքը: Իրենք լինելով ահաբեկիչ, ցեղասպան պետություն դատապարտում են խաղաղության առաքելություն ունեցող ԵԱՀԿ Մինսկի խումբը»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին՝ ժամը 18:05-ի սահմաններում, հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետերից կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ զինծառայողներ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):
tert.am
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01