ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդուն կալանքից ազատեցին: Ընդամենը ամիսուկես առաջ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի էր ունեցել խուլիգանություն, և հենց այս գործի շրջանակներում պատգամավորի որդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ: Ու երբ առաջին ատյանի դատարանի որոշմամբ Արսենյանի որդու նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց կալանավորումը, մարդիկ անկեղծորեն զարմացան. «Ինչի սրանց զավակներին էլ ե՞ն փակի տակ պահում»:
Հիմա, երբ կալանավորումը դատախազի որոշմամբ փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ, մարդիկ հանգստացած շունչ քաշեցին. «Այ, սա ուրիշ բան, սա արդեն մեր իմացած Հայաստանն է»: Էլ ավելի հետաքրքիր, սակայն նույնքան կանխատեսելի էր, որ պատգամավորի անձեռնմխելի որդուն ձերբակալելու գրավոր ցուցումը քննիչին տվել էր այն նույն դատախազը, ով այսօր նրան հանգիստ խղճով տուն ճանապարհեց:
Այս պահից ի վեր Գուրգեն Արսենյանը լիովին իրավունք ունի ամեն տեղ գլուխ գովելու, որ իր ձեռքից ամեն բան գալիս է ու դեռ ավելին: Նա հիմա Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին հավասար տղա է: Որդիների փրկության գործը ծանրակշիռ անդրադարձ է ունենում անձի հեղինակության վրա:
Նյութի աղբյուրը՝ shame.am:
11:17
10:47
10:25
10:08
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47