ՊԵԿ նախագահ նշանակվելու առաջին իսկ պահից Վարդան Հարությունյանը արմատական բարեփոխումների սկիզբ դրեց՝ նպատակ ունենալով մի կողմից արմատախիլ անել կոռուպցիան հարկային և մաքսային մարմիններում, մյուս կողմից՝ օպտիմալացնելով ՊԵԿ աշխատակազմը՝ բարձրացնել կառույցի աշխատակիցների աշխատավարձերը, որպեսզի առանց կողմնակի եկամուտների աշխատող չինովնիկները ստանան այնչափ աշխատավարձ, որը նրանց հնարավորություն կտա հանգիստ ապրել: Այդ գործընթացը ենթադրում է, որ բազմաթիվ աշխատակիցներ հրաժեշտ են տալու իրենց զբաղեցրած պաշտոններին, իսկ նրանց աշխատավարձերը գումարվելու է ՊԵԿ-ում մնացած աշխատողների աշխատավարձերին:
Այսօր, արդեն ՊԵԿ-ի շուրջ 400 աշխատակիցներ ազատվել են աշխատանքից: Պետք է ընդունել, որ սա հեշտ որոշում չի եղել Վարդան Հարությունյանի համար, բայց նաև այս որոշումը փաստում է ՊԵԿ ղեկավարի, կոռուպցիան համակարգում վերացնելու, վճռականությունը: Նման մասշտաբի բարեփոխումները, որքան էլ ցավալի են, այն իմաստով, որ 400 մարդ աշխատանք են կորցրել, այնուամենայնիվ հասարակության և ,հատկապես, բիզնես միջավայրի համար պետք է ողջունելի լինեն, քանզի միայն նման վճռական քայլերն են ապահովելու իրական բարեփոխումներ:
Ուղղակի զզվելի են այն մարդիկ և իրենց «օբյեկտիվ» լրատվականներ համարող գործիքները, որոնք փորձում են նմանատիպ բարեփոխումների մեջ մտացածին գործընթացներ որոնել՝ նպատակ ունենալով վարկաբեկել մի ամբողջ առողջ բարեփոխումների գործընթաց:
Ամերիկահպատակ Արման Բաբաջանյանի, հիմնականում Հայաստանի շահերին դեմ աշխատող, 1in.am գործիքը՝ անդրադառնալով ՊԵԿ-ում ընթացող բարեփոխումներին, խոսում է այն մասին՝ իբր թե ՊԵԿ-ից կրճատվել են նրանք, ում համար վերևից զանգ չի հնչել, կամ ովքեր ծանոթ չունեն…
Վստահ եմ, որ այս լուրը հեռու է իրականությունից, և մեր գրանտասեր Արմանը հերթական անգամ իր ներքին մաղձն է ցանկացել շաղ տալ առողջ գործընթացի վրա:
Իմ գրանտամոլ «բարեկամ», մեկ անգամ ևս խնդրում եմ, կամ քո լրատվական գործիքը օգտագործիր ի շահ Հայաստանի, կամ էլ՝ վերցրու այն, տեղափոխվիր քո սրտի հայրենիք՝ ԱՄՆ, և այտեղ փառաբանիր քո սիրելի Նահանգները:
Երբ լրատվական գործիքը հայտնվում է անհայրենիք և արժեհամակարգ չունեցող մարդու ձեռքին այն դառնում է սեփական երկրի դեմ կիրառվող չարիք:
12:03
11:46
11:46
11:33
11:16
11:03
10:41
10:14
09:56
09:42
09:34
09:16
09:02
16:45
16:16
15:45
15:29
14:44
14:18
13:28
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03
09:55
09:44
09:32
09:15