Ես երբևէ չեմ լսել հիմնավորումներ, թե ինչով է վնաս ԵԱՏՄ-ին մեր միանալը, սակայն կարող եմ բազմաթիվ փաստեր բերել, որոնք խոսում են հօգուտ մեր միանալուն: Այսպիսի տեսակետ է հայտնել Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում:
Ըստ նախարարի՝ նախ, դա հնարավորություն է, որպեսզի Հայաստանը մուտք գործի 180 միլիոնանոց շուկա: Այս մի քանի տարվա պատմությունը ցույց տվեց, որ մեր արտահանումը մեծ աստիճանով աճեց դեպի Եվրասիական տնտեսական շուկա:
«Ըստ վիճակագրության, եթե չեմ սխալվում, անցած տարի արտահանումը դեպի Եվրասիական տնտեսական շուկաներ աճել է 60 տոկոսով: Այս տարվա 4 ամսվա կտրվածքով՝ 40 տոկոս է աճել»,-տեղեկացրել է Սուրեն Կարայանը:
Նրա խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո արտահանման ծավալները մեծացել են թեթև արդյունաբերության ոլորտում: Հայաստանը մրցունակ է, և արտահանման ծավալների 70-80 տոկոսը հենց դեպի Եվրասիական տնտեսական միություն է:
«Մեր իրականացրած բանակցությունների արդյունքում այսօր Հայաստան պատվերներ ենք բերել՝ ԵԱՏՄ-ում գործող մոտ 15-17 մեծ ցանցերից. մանկական հագուստ, դպրոցական հագուստ, տղամարդու վերնաշապիկ, տղամարդու կոստյումներ: Մենք կապել ենք այդ ցանցերը մեր արտադրողների հետ, և քննարկվում է ամեն տարի մեր արտադրողներին մոտ 35-50 մլն ԱՄՆ դոլարի պատվերներ կատարելու հարցը»,-նշել է նախարարը:
Նա պարզաբանել է, որ մենք մրցունակ ենք, որովհետև բոլոր այն երկրները, որ թեթև արդյունաբերության արտադրանք էին ներմուծում Ռուսաստան, ներմուծման ժամանակ վճարում են մաքսային տուրքեր, մենք մաքսատուրք չենք վճարում: Բացի այդ, բոլոր այն ծախսերը և խոչընդոտները, որ կապված էին Հայաստանից դեպի ռուսաստանյան կամ ԵԱՏՄ այլ շուկաներ ներմուծման հետ, կրճատված են:
«Թեթև արդյունաբերությունը դեպի ԵԱՏՄ զարգանում է: Զարգանում է նաև կաշվի և կաշվե ապրանքների արտադրությունը: Կաշվի, կոշիկի արտադրություն ինչ-որ չափով մենք էլ ունենք: Բայց օժանդակ քայլեր ենք կիրառում, որպեսզի դրանք, ինչպես նաև թեթև արդյունաբերության արտադրությունները կարողանան ավելի ազատ և արդյունավետ գործել: Արդեն ունենք լուրջ պատվերներ, լուրջ ներդրողներ, որոնք պատրաստ են ներկայումս արտադրություններ հիմնել կաշվի և կոշիկի արտադրանքի մասով»,-տեղեկացրել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը:
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02