ունիսի 20-ին, ժամը 12:00-ին ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը ԱԻՆ ներկայացուցիչ փ/ծ գնդապետ Ա. Ղազարյանից տեղեկություն է ստացվել, որ Տուլայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով Ստուպինո քաղաքի հիվանդանոցում գտնվող 3 տուժածի առողջական վիճակը մնում է նույնը (միջին ծանրության), Տուլայի ԲԿ-ում գտնվող Ռոզա Գեղամյանը (2005 թ.) այսօր դուրս կգրվի, իսկ վերջինիս եղբայր Կառլեն Գեղամյանը (2002 թ.) կենթարկվի վիրահատության: Գեղամյանների մոր՝ Աիդա Հակոբյանի (1983 թ.) վիճակը մնում է նույնը (միջին ծանրության):
Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից և հիշեցնում, որ հունիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում` Մ-4 դաշնային ավտոճանապարհի Մոսկվա-Երևան հատվածի 133-րդ կմ-ին, տեղի էր ունեցել ՃՏՊ՝ բախվել էին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան և «Իվեկո» մակնիշի 22 GG 299 պետհամարանիշով միկրոավտոբուսը (որում եղել են 20 քաղաքացի)։
Պատահարի հետևանքով մահացել էր 1 անձ՝ ՌԴ քաղաքացի 1961 թ. ծնված Նասիրով Օթարը, տուժել՝ 9 քաղաքացի, որոնց թվում՝ ազգությամբ հայեր: Տուժածներից 6-ը տեղափոխվել էր Ստուպինո, 3-ը` Տուլա քաղաքի հիվանդանոց։ Նրանց մի մասը հետագայում դուրս էր գրվել։
Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ կատարված հետազոտությունների արդյունքում ճշտվել են ախտորոշումները. հիվանդանոցում գտնվողներից գրեթե բոլորի մոտ առկա է գլխուղեղի ցնցում և ոսկրերի տարաբնույթ կոտրվածքներ: Տուժածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, 2-ինը` բավարար:
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02