Ադրբեջանը պաշտպանում է առարկայական բանակցությունները շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը։ Այդ մասին ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ «Թրենդ» գործակալությանը մեկնաբանելով Բաքու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի արդյունքները:
Նա նշել է, որ Ադրբեջան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցի ընթացքում ևս մեկ անգամ փոխանցվել է հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը և կարծիքներ են փոխանակվել բանակցային գործընթացի ինտենսիվացման մասին:
«Բարի մտադրություններով բանակցությունների անցկացման դեպքում դրանք կարող են տալ դրական արդյունք: Այդ պատճառով մենք պաշտպանում ենք բարի մտադրությունների և քաղաքական կամքի հիման վրա առարկայական բանակցությունները շարունակելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը: Ադրբեջանական կողմը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է հակամարտության կարգավորման ուղղությամբ առարկայական բանակցությունների»,- ասել է Մամեդյարովը:
Ադրբեջանցի նախարարը նշել է, որ վաղուց եկել է ժամանակը, երբ անհրաժեշտ է հակամարտության կարգավորման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկի հետ միասին հունիսին այցելել են տարածաշրջան: Ինչպես նշված է նրանց հայտարարությունում՝ համանախագահների այցի գլխավոր նպատակն ապրիլի 28-ին Մոսկվայում արտգործնախարարների եռակողմ հանդիպումից հետո Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացում հետագա քայլերի ուղղությամբ կողմերի դիրքորոշումը և, ընդհանուր առմամբ, հակամարտության գոտում իրավիճակը քննարկելն էր:
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02