Եվրամիությունը մտահոգված է տարածաշրջանում տիրող իրադրությամբ. լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ խոսելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին վերջին լարվածության մասին:
«Համանախագահները շատ լավ գործ են անում այս բավականին դժվար միջավայրում, որտեղ բազմաթիվ են մարտահրավերները: Մենք՝ որպես Եվրամիություն, մեր աջակցությունն ենք արտահայտում Մինսկի խմբի համանախագահությանը»,- ասաց նա:
Մի քանի օրվա ընթացքում՝ հուլիսի սկզբին, Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերը լինելու է Հայաստանում:
«Նրա այցելությունն այստեղ ապացույցն է այն բանի, որ ԵՄ-ն մեծապես կարևորում է և մտահոգ է նրանով, ինչ է տեղի ունենում այստեղ: Մեր հիմնական դերը միջնորդների ջանքերին աջակցելն է, բայց պատրաստ ենք նաև լրացուցիչ աջակցություն ցուցաբերել խաղաղության գործընթացին, այդ թվում՝ հակամարտությանը հաջորդող վերականգնման շրջանում»,- նշեց ԵՄ ղեկավարը:
Նա իր ցավակցությունը հայտնեց օրերս ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում զոհված զինծառայողների հարազատներին՝ շեշտելով, որ խաղաղության հաստատումը պետք է լինի տարածաշրջանի առաջնահերթություններից մեկը:
«Տխուր է, իհարկե, քանի որ խոսք է գնում մարդկային կորուստների մասին. նրանք երիտասարդներ են, որոնց ամբողջ կյանքը դեռ առջևում էր: Ռեժիմի խախտման դեպքերը մտահոգիչ են, որովհետև այսպիսի խաղաղությունը կարող է շատ փխրուն լինել. եկեք փորձենք աշխատել հանուն խաղաղության ու չկորցնենք մեր հույսը»,-ասաց Պյոտր Սվիտալսկին:
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02