ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակը և Սեզար Պրեդան, ովքեր 2017 թ. հունիսի 12-14-ը այցելել էին Ադրբեջան, հանդես են եկել այցի արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: Այս մասին հայտնում է ադրբեջանական turan.az լրատվական կայքը:
Համազեկուցողները քննարկել են Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատությունների պահպանմանը վերաբերող հարցեր՝ հայտնելով իրենց անհանգստությունը՝ կապված վերջին ամիսների նոր ձերբակալությունների հետ: Նրանք հույս են հայտնել, որ ձերբակալվածներին անհիմն մեղադրանքներ չեն ներկայացվի, և կիրականացվի անկողմնակալ ու արդար նախաքննություն:
Բացի այդ, նրանք նշել են, որ խիստ անհանգստացած են մարդկանց ազատ կամարտահայտման և ԶԼՄ-ների ազատության նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից վարվող անհանդուրժողական վերաբերմունքով:
Համազեկուցողները կոչ են արել Ադրբեջանի իշխանություններին իրականացնել այն բոլոր պարտավորություններն ու որոշումները, որոնք ընդունվել են Եվրախորհրդի կողմից:
«Խիստ կարևոր է ստեղծել անկախ, թափանցիկ և արդյունավետ համակարգ, որը կապահովի իրավապահ մարմինների կողմից ազատազրկվածների նկատմամբ իրականացվող դաժանությունների և բռնությունների վերաբերյալ բողոքների փոխանցումը Եվրախորհուրդ: Այս հարցը շատ կարևոր է ԵԽ բոլոր անդամ երկրների համար»,- նշել են համազեկուցողները:
14:30
14:14
13:45
13:34
12:33
12:14
12:05
11:58
11:45
11:09
10:27
10:05
09:49
09:33
18:34
18:05
14:03
13:37
13:26
13:14
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02