Եվրամիության անդամ երկրների քաղաքացիները կկարողանան Միացյալ Թագավորությունում մնալ երկրի՝ ԵՄ-ից դուրս գալու (Brexit) գործընթացի ավարտից հետո: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նախկինում հաղորդվել է, որ վարչապետը մերժել է Բրյուսելի ծրագրերը, որոնցով առաջարկվում էր դիտարկել ԵՄ դատարանում այդ քաղաքացիների իրավունքների մասին վեճերը:
«Ես ցանկանում եմ վստահեցնել ԵՄ քաղաքացիներին, ովքեր տուն են ձեռք բերել Մեծ Բրիտանիայում, որ նրանցից ոչ ոք ստիպված չի լինի հեռանալ»,- ասել է նա լրագրողներին Բրյուսելում Եվրոպական խորհրդի լիագումար նիստին:
Մեյը նշել է, որ Բրիտանիան պատրաստ է քաղաքացիներին, ովքեր առնվազն հինգ տարի ապրում են Միացյալ Թագավորությունում, տրամադրել կացության մշտական իրավունք, ինչը նրանց թույլ կտա առանց խոչընդոտների ապրել երկրում և օգտվել կրթության և առողջապահության պետական ծառայություններից, ինչպես նաև սոցիալական նպաստներից: Նա ընդգծել է, որ իր առաջարկը գործում է միայն այն դեպքում, եթե նույնպիսի իրավունքներ տրամադրվեն նաև ԵՄ մյուս երկրներում բնակվող բրիտանացի քաղաքացիներին:
Բրիտանիայում այժմ ապրում է մոտ 3,2 միլիոն ԵՄ քաղաքացի, իսկ մյուս 27 երկրում՝ 1,2 միլիոն բրիտանացի:
12:50
11:01
14:11
14:06
14:03
12:46
12:04
21:12
20:47
20:35
20:19
20:03
08:48
20:10
20:03
19:55
19:00
17:02
09:45
09:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02