Թուրքիան դրական քայլ է անվանել ԱՄՆ-ի խոստումը՝ հետ վերցնել Սիրիայում քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին տրամադրված զենքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը՝ հավելելով, որ դրա իրագործումը չափազանց կարևոր է, հայտնում է Reuters գործակալությունը:
Թուրքական NTV-ին տված հարցազրույցում Ըշըքը նաև նշել է, որ Թուրքիան պատասխան քայլերի կգնա, եթե բախվի քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներից եկող որևէ սպառնալիքի:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսին Սիրիայի տարածքում քրդերի ազգային ինքնապաշտպանության ջոկատները ստացել են ԱՄՆ-ից զենք-զինամթերքի առաջին խմբաքանակը: Այդպես ԱՄՆ-ն պատրաստում է Սիրիայի քրդերին Ռաքքա քաղաքի ազատագրման գործողությանը:
Դրանից օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ընդունել է Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանության ջոկատներին (YPG) զենք տրամադրելու մասին որոշումը, որը խիստ հակազդեցության է արժանացել Թուրքիայում:
Ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը կոչ է արել Վաշինգտոնին «հետ կանգնել բռնած սխալ ուղուց» և նշել, որ այն համոզմունքը, թե «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարը կարող է արդյունավետ լինել միայն քուրդ զինյալների հետ համագործակցելու պարագայում, իրականության հետ ոչ մի կապ չունի:
18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44