Գործադիրի համապատասխան որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը՝ Սևանա լճի ափամերձ (Սևան-Արտանիշ հատված՝ 10 հա և Դրախտիկի հատված՝ 10 հա) տարածքներում անտառվերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով:
Այն կնպաստի էրոզիոն պրոցեսների կանխարգելմանը, մակերեսային հոսքերի նվազեցմանը, քամու բացասական ազդեցություններից տարածքի պահպանմանը, միկրոկլիմայի բարելավմանը, ինչպես նաև էկոտուրիզմի զարգացմանը: Կոտայքի մարզում 100 հա անտառային տարածքներ կվերականգնվեն կոճղաշիվային վերաճի օժանդակման միջոցով: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ վարչապետի մոտ 2016թ. մարտի 17-ին կայացած ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստի համապատասխան արձանագրության պահանջներից:
Կառավարության մեկ այլ որոշմամբ գումար կհատկացվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Լոռու մարզի Մեդովկա համայնքի խմելու ջրագծերի վերանորոգման նպատակով: Հիմնավորման համաձայն՝ ջրատարը 550 բնակիչ ունեցող համայնքի խմելու ջրի միակ աղբյուրն է և այն գտնվում է անմխիթար վիճակում, ուստի անհրաժեշտ է կատարել ջրագծերի վերանորոգման աշխատանքներ:
Ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ գործադիրն ընդունել է նաև «Ոռոգման նպատակով 2016թ. Սևանա լճից ջրառի մասին» որոշում: Ըստ այդմ՝ ոռոգման նպատակով Սևանա լճից 2016թ. ոռոգման շրջանում ջրառի չափաքանակը կսահմանվի մինչև 170.0 մլն խմ:
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ իր մտահոգությունները հայտնել է ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեության առնչությամբ և արդեն աշխատանքից ազատվել են ՋՕԸ մի քանի ղեկավարներ: Վարչապետը հանձնարարել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին լուրջ ուշադրություն դարձնել ՋՕԸ գործունեությանը:
20:13
20:07
20:03
20:01
19:19
19:03
14:08
13:52
13:36
13:19
12:47
12:18
12:04
11:46
11:28
10:38
09:33
09:09
12:28
12:06
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47