Գերմանիայի Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կաջակցի բոլոր թուրքերին, ովքեր հակառակվում են պաշտոնական Անկարայի տեսակետին, ճանաչում են եղելությունը: Tert.am-ի հետ զրույցում ասաց Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան: Վերջինս նշեց, որ ցանկացած պետական սուտ պետք է թողնել Եվրոպայի սահմաններից դուրս:
- Որպես պատմաբան, ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի Բունդեսթագի կողմից ընդունված բանաձևը Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ:
- Զարմանալ պետք չէ, սա նորմալ գործընթաց է: Հանցագործությունը, որը տեղի է ունեցել 1915թ.-ին, այլ բնութագրում չունի, այլ անվանում չի կարող ունենալ, քան ցեղասպանությունը: Հենց գերմանացիների համար է կարևոր կենտրոնացնել դիրքորոշումը՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որովհետև այս տարիներին Գերմանիան եղել է Օսմանյան կայսրության դաշնակիցը: Գերմանիան ընդունել է նաև Հոլոքոսը և չէր կարող չընդունել Հայոց ցեղասպանությունը: Ես ուրախ եմ, որ Գերմանիան ընդգրկվեց պետությունների շարքում, որոնք ընդունել են Հայոց ցեղասպանությունը, դեմ առ դեմ են կանգնել պատմությանը, չեն մերժել պատմական ճշմարտությունը:
- Ի՞նչ եք կարծում՝ Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականության վրա այս բանաձևը որևէ կերպ կազդի: Ի՞նչ պետք է լինի, որ Թուրքիան երբևէ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:
- Որքանով ես գիտեմ, Թուրքիայում այս հարցում մեծ ճաք կա: Կան մարդիկ, ովքեր ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Ժամանակն է ընդունել եղելությունը, որ այս խնդիրը չձգվի, սա առաջին հերթին Թուրքիայի համար է պետք: Բայց ընդունել Հայոց ցեղասպանությունը, ըստ թուրքական պաշտոնական դիրքորոշման, հանցագործություն է, իսկ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևը կաջակցի բոլոր նրանց, ովքեր հակառակվում են պաշտոնական Անկարայի տեսակետին: Այն թուրքերը, որոնք ճշմարտությանը չեն հակադրվում, իրենք չեն վախենա, սա կօգնի իրենց, իրենք կընդդիմանան պաշտոնական ստին: Իրականությունն է պետք ընդունել ու ազատվել բոլոր խնդիրներից:
- Գերմանա-թուրքական հարաբերությունները կվատթարանա՞ն: Թուրքիան արդեն հետ է կանչել Գերմանիայում իր դեսպանին:
- Չեմ կարծում, որ վատթարանան: Սա պարզապես առաջին արձագանքն էր: Թուրքիան չի կարող մեծ դեմարշի գնալ, որովհետև Գերմանիայում կա թուրքական մեծ համայնք: Պարզապես թուրքերին կտրվի նյութ, առիթ, ևս մեկ անգամ էլ դեմ առ դեմ կանգնել պատմության հետ: Հատկապես Գերմանիայում բնակվող թուրքերը ստիպված են առերեսվել սրան, որովհետև թեման քննարկվում է, ու գուցե նրանք սկսեն այլևս չվախենալ արտահայտել իրենց կարծիքը: Ցանկացած պետական սուտ պետք է թողնել Եվրոպայի սահմաններից դուրս:
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03