Այսօր՝ հունիսի 26-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի լիագումար նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը՝ մեղադրելով Պեդրո Ագրամունտին Ադրբեջանի հակաժողովրդական քաղաքականությանը քաջալերելու մեջ:
«Պեդրո Ագրամունտի նման քաղաքական գործիչները քաջալերում են Ադրբեջանի կառավարությանն իրականացնել հակաժողովրդավարական քաղաքականություն, որի հետևանքով Ադրբեջանը շարունակում է ձախողել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման հետ կապված բոլոր համաձայնությունները: Ինչպես կարող է պատահել, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նման կառույցում մենք ունենանք այսպիսի երևույթ, ինչպիսին Պեդրո Ագրամունտն է», - հայտարարել է նա:
Ըստ Մ. Մելքումյանի՝ Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկուն է. «Ակնհայտ է, որ Ագրամունտն անընդունակ է ապահովելու կազմակերպության անդամների միջև հավասարակշռությունը իր մասնավոր գործունեության միջոցով, ով սպասարկում է միայն Ադրբեջանի կառավարության շահերը: Այսպիսով Ագրամունտն Ադրբեջանի շահերի մասնավոր սպասարկու է»:
«Հարգելի՛ գործընկերներ, ցավոք սրտի, 10 օր առաջ Ադրբեջանի հակամարդկային զինված հարձակման հետևանքով՝ հայկական կողմը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի սահմանին ունեցավ 4 զոհ, որոնք 20 տարեկան երիտասարդներ էին: Ո՞վ պետք է պատասխան տա զոհերի համար… Եվ ինչպե՞ս պետք է պատասխան տա», - ելույթում նշել է Մելքումյանը:
Վերջինս հայտարարել է նաև, որ ԼՂՀ-ն մշտապես համարժեք պատասխան է տալու Ադրբեջանին:
«Միաժամանակ, զգուշացնում եմ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանական ուժերը միշտ էլ համարժեք պատասխան են տալու նմանօրինակ ստոր և ագրեսիվ գործողություններին: Ըստ երևույթին, Ալիևը դասեր չի քաղել անցած փորձից:
Իհարկե, մենք կարծում ենք, որ այս երևույթին պետք է տրվեն քաղաքական և իրավական գնահատականներ և հետևեն կոնկրետ միջոցառումներ», - մանրամասնել է Միքայել Մելքումյանը:
Իր ելույթի վերջում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը առաջարկել է, որպեսզի Ագրամունտը թողնի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը:
«Ցավոք սրտի, ուղղակի, թե անուղղակի, այս գործընթացին մասնակից է Պեդրո Ագրամունտը, և ես չեմ հասկանում՝ նա Ադրբեջանի կառավարության համար խոշոր միսսիոներ է, թե խորհրդարանական վեհաժողովի կառավարիչ: Դա թողնում եմ ձեր դատին:
Իմ եզրակացությունը միակն է. Ագրամունտը պետք է թողնի խորհրդարանական վեհաժողովի նախագահի պաշտոնը և հեռանա» , - իր ելույթը եզրափակել է Մելքումյանը:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01