«Կովկաս ինստիտուտի» փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով ապրիլի 2-ի գիշերը Ադրբեջանի կողմից ձեռնարկած ռազմական նախահարձակ գործողություններին, ասաց, որ դրան մի քանի գործոն նպաստեց: Ըստ նրա՝ նպաստող գործոններից էին Ադրբեջանի սոցիալ-տնտեսական խնդիրները և տարիներ շարունակ հնչող հռետորաբանությունը:
«Ապրիլյան իրադարձությունների սկզբում Ադրբեջանի ղեկավարությունը, կարծես, սահմանափակ նպատակներ ուներ: Նախ՝ ցանկանում էր երկու տեղում ճակատը ճեղքել և եթե հաջողվեր, քաղաքական որոշում ընդունվեր՝ իրականացնել ռազմական լայնամասշտաբ գործողություններ, թե՝ ոչ»,- ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը չհասավ հաջողության:
Սերգեյ Մինասյանը գտնում է, սակայն, որ չնայած ռազմական ձախողմանը, Ադրբեջանին հաջողվեց հասարակության ուշադրությունը շեղել ներքաղաքական ծանր վիճակից: «Ադրբեջանը սկսելով այս ռազմական գործողությունը հույս ուներ, որ կկարողանա հօգուտ իրեն փոխել դիվանագիտական մթնոլորտը բանակցային գործընթացում, ավելի կոշտ պահանջներ կդնի և միակողմանի զիջումների կհասնի»,- նշեց նա:
Ըստ նրա՝ այսուհետ ամենահավանական սցենարը՝ «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» իրավիճակի շարունակությունն է որոշ ժամկետով: «Երևի թե Մինսկի խմբի համանախագահների նպատակը կլինի՝ հաստատել հրադադարի ռեժիմի պահպանման մեխանիզմներ, որոնք, կարծում եմ, կլինեն ոչ այդքան հաջողված»,- ասաց նա:
Քաղաքագետն ասաց, որ Ադրբեջանի հասարակությունը և ղեկավարությունը պետք է ավելի ստույգ գիտակցեն հնարավոր պատերազմի գինը: «Ռազմական գործողությունները շատ կարճ տևեցին, և հայկական կողմերը զինատեսակները լիարժեք չօգտագործեցին, եթե վերսկսվի, ապա պատերազմական գործողությունները լայնածավալ կլինեն: Մեր գլխավոր խնդիրը ոչ թե դիվանագիտական դաշտում է, այլ՝ ռազմական»,- ասաց նա:
15:34
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03