ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղում կատարված ավազակային հարձակման դեպքի առթիվ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, 2017թ. հունիսի 27-ին Արագածոտնի մարզի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում, երեք դիմակավորված անձինք մուտք են գործել Շամիրամ գյուղի իր բնակարան, պահանջել գումար, սակայն ցուցաբերված դիմադրության արդյունքում դիմել են փախուստի:
Հաշվի առնելով, որ հաղորդումն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ հունիսի 27-ին ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
Նախնական քննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2017թ. հունիսի 27-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած երեք անձինք, դիմակավորված, պատուհանի ցանցը հանելու միջոցով, ապօրինի մուտք են գործել Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի բնակչին պատկանող բնակարան, հարձակվել տանը գտնվողների վրա, ծեծի ենթարկել և պահանջել գումար: Սակայն բնակարանատիրոջ ցուցաբերած դիմադրության արդյունքում դիմակավորված անձինք դիմել են փախուստի:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել մի շարք վկաներ: Պարզվել են քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան բաժնին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01