Սանտա-Կոլոմայի գլխավոր մարզիչ Ռիչարդ Իմբերնոնը ՉԼ-ի որակավորման առաջին փուլում Ալաշկերտից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո պատասխանեց լրագրողների հարցերին:
Հիշեցնենք՝ Երևանում Ուրոշ Նենադովիչի միակ գոլի շնորհիվ Ալաշկերտը հաղթանակ տոնեց:
- Ինչպե՞ս կգնահատեք խաղն ու մասնավորապես մրցավարի գործողությունները:
- Խաղն ընթացավ սպասվածի պես: Մրցակիցը ցանկանում էր ժամ առ վճռել դիմակայության ելքը: Եվ մեր նպատակին հասանք, որը պաշտպանվելն էր: Տխուր եմ, որ պարտվեցինք, որ գոհ եմ, քանի որ արդյունքը մեզ համար նպաստավոր է և հարցը դեռ լուծված չէ: Նորմալ է, որ մրցավարը սխալներ կարող է թույլ տալ: Միակ սխալն այն էր, որ մեր օգտին 11 մետրանոց չնշանակեց:
- Ալաշկերտը նախորդ տարի էր ավելի ուժեղ, թե՞՝ այս:
- Բնական է, որ մեկ տարվա ընթացքում երկու թիմերն էլ առաջադիմել են՝ համալրվելով նոր ֆուտբոլիստներով: Հստակ է, որ Ալաշկերտն ավելի ուժեղ է, քան ՝Սանտա-Կոլոման: Բայց մենք էլ, ի տարբերություն նախորդ տարվա, մեկ աստիճանով առաջադիմել ենք:
- Դիմակայության վերջնական ելքն ինչպե՞ս եք գնահատում:
- Մեր նպատակն առաջին փուլն անցնելն է: Ավելի ուժեղ պայքար կմղենք մեր դաշտում, այդ դեպքում ինչու՞ հույսեր չպահպանենք Ալաշկերտին անցնելու:
- Թիմը հազվադեպ էր գրոհում. արդյոք նպատակ չկա՞ր գոլ խփելու՝ հաշվի առնելով այն, որ մրցակցի դաշտում խփած գոլն առավելություն է տալիս:
- Մեր առաջին նպատակը հույսով Անդորրա վերադառնալն էր, ինչին մենք հասանք: Ոչ մի թիմ չի հրաժարվում գոլ խփելուց, բայց հասկանալով թիմերի միջև առկա մեծ տարբերությունը, մրցակցի զորեղ լինելը, կարելի է գոհանալ: Այն, որ գնդակին չտիրեցինք, չի նշանակում, որ գոլ խփելու նպատակ չունեինք: Դա թիմերի մակարդակի տարբերության հարց էր:
- Այս խաղում Սանտա-Կոլոմայի մոտ գրեթե ոչինչ չստացվեց: Ինչի՞ հաշվին կարող է Սանտա-Կոլոման հույ ունենալ, որ հաջողության կհասնի երկրորդ խաղում:
- Հույս ունենք: Պետք է այդ նպատակով աշխատենք՝ ամեն օր մարզվելով: Մենք շատ համեստ թիմ ենք, գիտակից ենք, բայց զուգահեռաբար շատ հպարտ ենք մեր խաղով , մեր թիմով: 4-րդ տարին անընդմեջ հաղթում ենք երկրի առաջնությունում: Մեկ անգամ արդեն հաղթահարել ենք առաջին փուլի արգելքը: Ինչու՞ ոչ այս անգամ:
- Թիմի երրորդ նորեկը չկար այսօր հայտացուցակում: Սպասե՞նք նրան երկրորդ խաղում:
- Տրանսֆերային թույլտվություն չուներ, այդ իսկ պատճառով չկարողացավ խաղալ:
10:03
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
12:17 10.09.26
11:22 11.09.26
11:03 11.09.26
10:44 11.09.26
10:18 11.09.26
10:18 11.09.26
12:44 10.09.26
10:02 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02