2016 թ-ին ԱԺ-ի բյուջեի կատարողականը կազմել է 99.7 տոկոս, 22 մլն վերադարձվել է պետական բյուջե. խորհրդարանում 2016 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանն ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանը:
Ըստ նրա՝ պետական բյուջեից հինգ հիմնական ծրագրերի մասով հատկացվել է 4 մլրդ 787 մլն դրամ, փաստացի ծախսերը կազմել են 4 մլրդ 766 մլն դրամ:
Սաղաթելյանը նշեց, որ խորհրդարանի հիմնական ծախսը եղել է ԱԺ աշխատակազմի պահպանման ծախսերը. ծախսվել է 4 մլրդ 489 մլն դրամ, որից 3 մլրդ 325 մլն դրամը կամ 74.1 տոկոսը կազմում են վճարված աշխատավարձերը:
Կոմունալ ծառայությունների, գործողումների, ներկայացուցչական, տրանսպորտային ծախսերը կազմել են 1 մլրդ 164 մլն:
Արա Սաղաթելյանն ընդգծեց, որ ԱԺ-ին հատկացված ծրագրով վերանորոգվել է ԱԺ վարչական շենքը, արտաքին պատուհանների մի մասը, թարմացվել են պոմպակայանն ու ջրամատակարարման և կոյուղու համակարգի որոշակի հատվածը:
Ըստ նրա՝ միջազգային կառույցների անդամակցության վճարների համար ծախսվել է 192.5 մլն, վարչական օբյեկտների հիմնանորոգման համար՝ 82 մլն դրամ:
Պետական աշխատողների և ծառայողների սոցիալական փաթեթով ապահովելու ծրագրով ծախսվել է 41 մլն դրամ. ծրագիրն ունի 592 շահառու:
«Ազգային Ժողովը 2016-ին ունեցել է ֆինանսական որոշ խնդիրներ, որոնք լուծելու համար կատարվել են ներքին վերաբաշխումներ՝ ընդհանուր առմամբ 181 մլն դրամի չափով»,-ասաց ԱԺ աշխատակազմի ղեկավարը:
11:45
11:22
11:03
10:45
10:21
10:03
18:45
18:18
18:03
17:45
17:22
17:07
13:03
12:44
12:21
12:04
12:04
10:26
10:03
18:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02