Ուզում եմ իմ ուրախությունը հայտնել, որովհետև տարիներ շարունակ թավշյա հեղափոխության մասին խոսողներն ասում էին՝ «վաղը, վաղը», գոնե հիմա մի քանի ամիս հետաձգում են. ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ թավշյա հեղափոխության մասին հայտարարությանը:
Դավիթ Հարությունյանը չպատասխանեց հարցին, թե Նախագահ Սերժ Սարգսյանը 2018թ. նախատեսո՞ւմ է մնալ իշխանության ղեկին, և դա կարո՞ղ է առաջացնել հանրային ընդվզում:
«Կանխատեսումներ չեմ ուզում ունենալ, վաղ է»,-ասաց նա:
«Ես կարծում եմ՝ այդքան երկարաժամկետ կանխատեսում անելը նպատակահարմար չէ: Կուսակցությունն ունի իր ծրագրերը, մենք պարբերաբար քննարկումներ անում ենք, բայց կան հարցեր, որոնք այս փուլում նպատակահարմար չենք համարում հայտնել հանրությանը»,- ասաց Հարությունյանը:
Նախարարը չհամաձայնեց այն պնդմանը, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի մասնակցությունը «Ժառանգության» համագումարին բարձրացնում է Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի կշիռը։
«Եթե ընդդիմադիրների խոսքը պարունակում է առողջ քննադատություն և այդտեղ կա միտք, ապա դա շատ լավ է ու ողջունելի: Դա ստիպում է իշխանությանն ավելի ճկուն լինել, մտածել, բացթողումները տեսնել: Ես ողջունում եմ ցանկացած կոնստրուկտիվ հայտարարություն»,-ասաց նա։
tert.am
22:22
22:18
22:17
22:04
21:49
21:23
21:06
20:45
20:22
20:06
15:18
15:04
14:45
14:21
14:04
11:45
11:22
11:03
10:45
10:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02