Հայաստանում և Արցախում հունիսի 29-ին հիշում են Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած ազատամարտիկներին:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Քոչարյանն ասել է, որ Արցախյան ազատամարտի տարիներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից անհետ կորած է համարվում ավելի քան 600 մարդ, սակայն դրանք դեռ վերջնական թվերը չեն:
«Մենք աշխատանքներ ենք տանում ճշտելու նաև շահումյանցիների թիվը, քանի որ նրանք հիմնականում տեղափոխվել են Ռուսաստանի Դաշնություն»,-ասել է նա: Վիկտոր Քոչարյանի խոսքով` անհայտ կորածներին գտնելու և նրանց հայրենադարձելուն ուղղված աշխատանքները ոչ մի արդյունք չեն տալիս:
«Ադրբեջանն ինչպես միշտ մեզ հետ ուղիղ կապ չի հաստատում, և աշխատանքներն այդ ուղղությամբ բավական բարդ են: Ինչ հնարավոր է, կատարվում է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի օգնությամբ»,-ասաց նա: Արցախում անհետ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է նյութական, բարոյական, հոգեբանական օգնություն:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանում Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովին առընթեր աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը նշել է, որ Արցախյան պատերազմի հետևանքով Հայաստանում անհայտ կորած է համարվում 200-ից ավելի մարդ:
«Ղարաբաղյան հակամարտության հետևանքով անհայտ կորածներին գտնելու և հայրենադարձելու ուղղությամբ զանազան միջազգային հարթակներում որոշակի հաջողություններ գրանցվել են: Սակայն տվյալ գործընթացում պետք է ներգրավված լինի ադրբեջանական կողմը: Մենք բոլոր հնարավոր միջազգային հարթակներն օգտագործում ենք հաջողության հասնելու համար»,-ասել է նա:
Կապրիելյանը նշել է, որ անհայտ կորած ազատամարտիկների ընտանիքներին ցուցաբերվում է օգնություն՝ սկսած անվճար բուժօգնությունից, սոցիալական տարբեր փաթեթների, արտոնությունների տրամադրումից, մինչև ֆինանսական միջոցների տրամադրում:
Անհայտ կորած ազատամարտիկի հիշատակի օրը` հունիսի 29-ին, Հայաստանում և Արցախում ﬕ շարք միջոցառումներ կանցկացվեն: Արցախում Անհայտ կորած ազատամարտիկների հիշատակին կանգնեցված խաչքարի մոտ Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ պետական այրերը, զինվորականները ծաղկեպսակներ կտեղադրեն: Հայաստանում ՀՀ ՊՆ և ԳՇ ղեկավար կազմը, ՀՀ ՊՆ առընթեր հասարակական խորհուրդը, Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող կառավարական հանձնաժողովի անդաﬓերը, Արցախյան պատերազﬕ վետերաններն ու ՀԿ-ների ներկայացուցիչները կայցելեն «Եռաբլուր» զինվորական պանթեոն, որտեղ հոգեհանգստի կարգ կիրականացվի: Հայաստանում հունիսի 29-ի օրվան նվիրված միջոցառումները կշարունակվեն մինչև հուլիսի 7-ը, քանի որ ծրագրվում են այցելություններ նաև մարզեր:
Արցախյան պատերազմի հետևանքով անհետ կորած ազատամարտիկներին օրը նշվում է 2000 թվականից:
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01