Ֆրանսիայում մզկիթի մոտ երեկ վրաերթի փորձ կատարած 43-ամյա տղամարդը հայ է եղել: Այդ մասին հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով քննությանը մոտ աղբյուրի: Հաղորդվում է, որ նա կենթարկվի հոգեբանական զննության: Հարցաքննության ժամանակ տղամարդը հայտնել է, որ ցանկանում էր վրեժ լուծել Փարիզում վերջին տարիների ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման իրականացրած հարձակումների համար:
Հաղորդվում է, որ ձերբակալվածը չի եղել ալկոհոլի ազդեցության տակ:
Երեկ երեկոյան նրա տանը խուզարկություն է իրականացվել:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ֆրանսիական ոստիկանությունը երեկ ձերբակալել է տղամարդու, որն ավտոմեքենայով փորձել է վրաերթի ենթարկել Փարիզի արվարձաններից մեկի մզկիթի մոտ հավաքված մարդկանց խմբին: Միջադեպը տեղի է ունեցել Կրետեյ քաղաքում:
Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:
Ինչպես Le Parisien-ին պատմել է դեպքի վայրում ներկա եղած հավատացյալներից մեկը, իրենք վստահ են, որ նախկինում արդեն տեսել էին այդ վարորդին: Նրան, մասնավորապես, տեսել են մեկ օր առաջ, երբ նա ծաղկեպսակ է դրել տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշատախտակին:
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոմն իր հայտարարությունում նշել է, որ տղամարդու իրական շարժառիթները կպարզվեն հետաքննության ընթացքում: Փարիզի ոստիկանապետը հայտնել է, որ կարվի հնարավոր ամեն բան վարորդի շարժառիթները պարզելու և նրա նկատմամբ քրեական պատասխանատվության տեսակը պարզելու համար:
tert.am
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01