Դանիացի, հայ, ռուս և բրիտանացի գիտնականները պարզել են, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի բնակչության կանանց հաատվածը վերջին ութ հազար տարվա ընթացքում գենետիկ տեսանկյունից գրեթե չի փոխվել։
Ինչպես գրում է Lenta.ru–ն, համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Current Biology ամսագրում, հակիրճ այդ մասին հայտնում է Cell Press–ը:
«Մենք չենք կարողացել որևէ փոփոխություն հայտնաբերել կանանց գենոֆոնդում շատ երկարատև ժամանակի ընթացքում։ Դա չափազանց հետաքրքիր է, քանի որ նույն ժամանակահատվածում տարածաշրջանը բազմաթիվ մշակութային փոփոխություններ է կրել, սակայն այդ փոփոխությունները, հավանաբար, կապված չեն թերևս կանանց բնակչության վրա գենետիկ ազդեցության հետ»,– նշել են աշխատության հեղինակներ Աշոտ Մարգարյանը և Մորտեն Ալենտոֆտը։
Այսպիսի եզրակացության են եկել փորձագետները` վերլուծելով Հայաստանի և Արցախի 52 հնագույն կմախքների միտոքոնդրիալ գենոմները, ամենահին նմուշների տարիքը կազմել է 7.8 հազար տարի։ Այդ տվյալները գիտնականները համեմատել են 206 ժամանակակից հայերի միտոքոնդրիալ գենոմների տեղեկության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հարևան յոթ պոպուլյացիների ավելի քան 480 մարդու վերաբերյալ նյութերի հետ։
Վերլուծությունը ցույց է տվել, որ ժամանակակից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տարածքի բնակչության թվաքանակն արագ աճել է վերջին սառցե դարաշրջանից հետո, բայց մոտ երկու–երեք հազար տարի առաջ տարածաշրջանում կատարված միգրացիան գրեթե չի վերաբերել կանանց հատվածին։ Հետագայում գիտնականները ծրագրում են գենետիկ վերլուծության ենթարկել արևելյան Ադրբեջանի և Վրաստանից վերցված նմուշները։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01