1in.am - Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արսեն Սարդարյանի նախագահությամբ ավարտվել է զինծառայող Հ.-ի գործով դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող Հ.-ն Նոր տարվա գիշերը՝ 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, գիշերվա ժամը 4-ն անց 30-ի սահմաններում զորանոցի ննջարանում, «սեռական կրքերին խաթարված ձևով հագուրդ տալու նպատակով իր կողքի մահճակալին քնած համածառայող զինվորի կամքին հակառակ, նրա անօգնական վիճակն օգտագործելով՝ կատարել է սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ՝ արձակել է տաբատի կոճակները, ձեռքը մտցրել է ներքնաշորի մեջ ու բռնել է անդամից…»:
Հ.-ին մեղադրանք էր առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով:
Դատարանում Հ.-ն իրեն լիովին մեղավոր է ճանաչել ու միջնորդել է գործը քննել արագացված կարգով:
Դատարանը հաշվի է առել ծառայության ընթացքում Հ.-ի ստացած շնորհակալագրերը, դրական բնութագրերը:
Հաշվի է առնվել նաև ամբաստանյալի կողմից տուժողի հետ հաշտվելու հանգամանքը, այն, որ նախաքննության ընթացքում կալանքի տակ չգտնվելով՝ Հ.-ն չի խուսափել քննությունից, չի կատարել հակաօրինական որևէ արարք:
Դատարանը Հ.-ին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 139 հոդվածի 1-ին մասով, դատապարտել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառել և սահմանել է 1 տարի փորձաշրջան:
15:33
15:13
14:56
14:45
14:43
14:36
14:22
14:08
13:55
13:35
13:21
13:09
12:44
12:21
12:06
11:52
11:33
11:05
10:45
10:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42