ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ Հանրային կապերի վարչությունից։
Ընդգծելով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարեւորությունը՝ Արա Բաբլոյանն անդրադարձել է երկու երկրների միջպետական փոխգործակցության բազմազան ոլորտներին: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորել է հայ-ռուսական խորհրդարանական համագործակցությունը՝ նշելով, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը կշարունակի իր արդյունավետ աշխատանքը: ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է նաեւ միջազգային խորհրդարանական հարթակներում ակտիվորեն համագործակցելու անհրաժեշտությանը:
Արա Բաբլոյանը փաստել է, որ հայ-ռուսական հարաբերությունների սերտացման գործում մեծ դերակատարություն ունի Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը: Նա նորընտիր խորհրդարանի անունից պատրաստակամություն է հայտնել համագործակցելու դեսպանության հետ՝ նպաստելով բարեկամ ժողովուրդների հարաբերությունների առավել խորացմանը:
Իվան Վոլինկինը շնորհավորել է Արա Բաբլոյանին ՀՀ ԱԺ նախագահի պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել արգասաբեր աշխատանք:
Դեսպանը ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների առկա մակարդակի կարեւրությունը ռուս-հայկական քաղաքական օրակարգում:
Դեսպան Վոլինկինի խոսքով՝ պատմականորեն իրար փոխկապակցված բարեկամ երկրները պիտի զարգացնեն կապերը բոլոր ոլորտներում՝ շարունակելով համագործակցությունը նաև միջազգային կառույցներում:
Իվան Վոլինկինն անդրադարձել է համագործակցության ակտիվացմանը ԵԱՏՄ շրջանակում՝ կարևորելով երկու երկրների օրենսդրության համապատասխանեցումը:
Հանդիպման ավարտին զրուցակիցները քննարկել են ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի՝ առաջիկայում Մոսկվա նախատեսված պաշտոնական այցի մանրամասները:




18:38
18:22
17:53
17:38
17:15
17:02
15:59
15:28
15:04
14:49
14:23
14:09
10:53
10:50
10:45
10:25
09:59
09:47
09:32
09:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44